Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանությունները փորձելու սահմանադրական փոփոխություններում ամփոփված դրույթները տանել դատական համակարգի բարեփոխումների և վեթինգի դաշտ. «Փաստ»

Մայիս 14,2020 11:49

Խնդիրն այն է, որ երբ Փաշինյանը ստանձնեց վարչապետի պաշտոնը, սուպերվարչապետական կոստյումը քաղաքական առումով շատ ձեռնտու համարեց իր համար, քանի որ կարողանում է իշխանական լծակները կենտրոնացնել իր ձեռքում։

Ավելին՝ վերջինս անգամ այս դեպքում ոչ լիարժեք է համարում սեփական իշխանությունը, քանի որ գործում են իշխանության ճյուղերի միջև հակակշիռները, իսկ դատական համակարգը կարող է ինքնուրույն որոշումներ ընդունել։

Դրա համար էլ դատական համակարգի, մասնավորապես Սահմանադրական դատարանի վրա ճնշումներ բանեցնելու անհրաժեշտություն առաջ եկավ։ Սակայն իշխանությունների կողմից գործադրվող ճնշումները անարդյունավետ դուրս եկան, գումարած, որ «դրսից» կոշտ գնահատականներ հնչեցին։

Հարցը լուծելու նպատակով էլ նախաձեռնվեցին սահմանադրական փոփոխությունները ՍԴ-ի կազմը փոխելու հարցով, որի հանրաքվեն ապրիլի 5-ին այդպես էլ չկայացավ կորոնավիրուսի համավարակի տարածման արդյունքում։

Իսկ վարչապետի ձեռքում չափից ավելի շատ լիազորությունների կուտակման հարցը, որն իր մեջ Հայաստանը դեպի ավտորիտարիզմ գլորելու վտանգ է պարունակում, այդպես էլ մնում է ստվերում։

Ինչպես գիտենք, ձևավորվել է սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով, որն աշխատում է սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի վրա, և, ըստ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի, սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը պատրաստ կլինի մինչև այս տարվա սեպտեմբեր։

Արդեն իսկ կարելի է կանխատեսել, որ իշխանությունները փորձելու են այդ սահմանադրական փոփոխություններում ամփոփված դրույթները տանել դատական համակարգի բարեփոխումների և վեթինգի դաշտ։ Դրա համար էլ Ռուստամ Բադասյանը Նիկոլ Փաշինյանի հետ ուղիղ եթերում կայացած քննարկման ժամանակ նշում էր, որ դատավորների համատարած վեթինգ հնարավոր չէ՝ առանց Սահմանադրությունը փոխելու։

Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031