Արցախում հայտնի է դարձել ԱԺ նախագահի և ապագա կառավարության երկու նախարարի անուն:
Կադրային այդ լուծումներից ավելի էական էր, սակայն, այն, որ նախօրեին պաշտոնը թողնելու մասին էր հայտարարել Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը: Ղարամյանը Արցախի կառավարող համակարգի առանցքային դեմքերից մեկն է, որը նախկինում ղեկավարում էր ԱԱԾ-ն, սակայն հետո պաշտոնը թողեց Հայաստանում թավշյա հեղափոխությունից շաբաթներ անց Արցախում տեղի ունեցած միջադեպի և հանրային դժգոհության արդյունքում:
Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղարի հեռացումը մի կողմից՝ միանգամայն տրամաբանական է նախագահի ընտրության, նոր նախագահի, նրա մոտալուտ պաշտոնամուտի և ըստ այդմ՝ Արցախում կառավարման նոր թիմի ձևավորման ֆոնին: Միևնույն ժամանակ հատկանշական է, որ դա տեղի է ունենում Հայաստանի ԱԽ քարտուղարի այցի «շրջանակում», ինչը, թերևս, հաստատում է մեր այն գնահատականը, որ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը արցախյան գործուղումով, ըստ էության, Հայաստանի վարչապետի բանագնացը կամ «լիազոր ներկայացուցիչն» է Արցախում իշխանության «տրանզիտն» իրագործելու հարցում:
Անկասկած է, որ, ինչպես մեծ հաշվով ցանկացած կառավարման համակարգում, առավել ևս պատերազմական առաջնագիծ դիտվող արցախյան իրականության մեջ, առանձնահատուկ նշանակություն է ստանում, թե ինչպիսին է լինելու նոր իշխանության «ուժային դեմքը»: Այստեղ, ըստ ամենայնի, պաշտպանության նախարարի պաշտոնում կմնա գեներալ Ջալալ Հարությունյանը, և նրա թե՛ զինվորական, թե՛ մարդկային որակների հանգամանքը, ըստ էության, դուրս է բերում հարցը, թե ինչու նա կպահպանի այդ պաշտոնը:
Կարդացեք նաև
Արամ ԱՄԱՏՈՒՆԻ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: