Հրապարակվել է հայտնի գործարար Միխաիլ Բաղդասարովի պարտատերերի պահանջների նախնական ցուցակը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն Բաղդասարովի պարտատերի ցուցակի առաջին հորիզոնականում է: Բանկին Բաղդասարովը պարտք է ավելի քան 45 հազար դոլար:
Ի դեպ, ցանկի երկրորդ տեղում իր կողմից ստեղծած «Արմավիա» ավիաընկերությունն է, որին կուտակած պարտքը կազմում է ավելի քան 6.6 հազար դոլարին համարժեք դրամ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Բաղդասարովը պարտք է նաեւ ««Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին 280 հազար դրամի չափով: Բացի այս, գործարարը պարտք է նաեւ «Բիբլոս Արմենիա», «Էյչ Էս Բի Սի» բանկերին:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։