Լրահոս
Օրվա լրահոսը

««Բեսեդկայի» ժարգոնը գոնե այդ տիրույթում պիտի տեղ չունենա». ովքեր են Հանրային հեռուստաընկերության տնօրենի հավանական թեկնածուները. «Հայկական ժամանակ»

Մայիս 14,2020 10:25

«Հայկական ժամանակի» տեղեկություններով` Հանրային հեռուստաընկերության տնօրենի թափուր պաշտոնի առաջիկայում հայտարարվելիք  մրցույթին մասնակցել են պատրաստվում մի քանի թեկնածուներ, նաեւ ՀՀ վարչապետի աշխատակազմի հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ի ղեկավար Հովհաննես Մովսիսյանն ու ռեժիսոր Ստեփան Մարտիրոսյանը:

Հովհաննես Մովսիսյանը «Ազատություն» ռադիոկայանի նախկին լրագրողներից է, «Կառավարության տեղեկատվական-վերլուծական կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար է նշանակվել 2018 թվականին: Նա մեր տեղեկությունը չցանկացավ մեկնաբանել, սակայն նաեւ չհերքեց: «Այս պահին մեկնաբանություն չունեմ, դեռ հայտարարված մրցույթ չկա»,- ասաց նա:

Կինոյի եւ հեռուստատեսության ռեժիսոր Ստեփան Մարտիրոսյանը ՀԺ-ի հետ զրույցում հաստատեց մրցույթին մասնակցելու մտադրությունը՝ հավելելով. «Եթե այդ մրցույթը կա ու ձեւական բնույթ չի կրելու, ապա՝ այո»:

Ստեփան Մարտիրոսյանը նաեւ նկատեց՝ ուզում է, որ Հանրայինի աշխատողները բոլորից տարբերվեն, գլուխները բարձր պահեն՝ մտքում ունենալով, որ իրենք մի մեծ ու ամբողջական մեխանիզմի մասն են կազմում: «Հ1-ի աշխատողը պիտի նորմալ ապրի, գործից հետո չգնա ուրիշ գործ անի՝ հարսանիք կամ այլ խնջույք նկարի: Հ1-ի եւ ցանկացած ալիքի աշխատակիցները՝ վարորդներից սկսած, պիտի տարբերվեն, թե իրենց հագուկապով, թե վարքով ու խոսքով: «Բեսեդկայի» ժարգոնը գոնե այդ տիրույթում պիտի տեղ չունենա»,- ասաց նա:

Աղունիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031