Լրահոս
Օրվա լրահոսը

COVID-19-ը տարածվել էր, բայց հիվանդությունների ցանկում այդ վտանգավոր վարակը չի ներառվել

Մայիս 14,2020 13:30

Հիմնականում ի՛նչ հիվանդություններով են հունվար-մարտ ամիսներին հիվանդացել մեր քաղաքացիները

Այս տարվա մարտ ամսին մեր երկրում ամենատարածված հիվանդությունները եղել են Ջրծաղիկը, կենդանիների կողմից տուժելու դեպքերը, մանրէային աղիքային վարակները, Քութեշը, ՄԻԱՎ-ը, Ասկարիդոզը, Էնտերիոբիոզը, Ժիարդիազը (մակաբուծական հիվանդություն) եւ չճշտված եւ ենթադրյալ աղիքային վարակները: Այս մասին տեղեկանում ենք Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից: Չնայած, որ մարտին արդեն իսկ աշխարհում մոլեգնում էր COVID-19 վարակը եւ Հայաստանում նույնպես, այդուամենայնիվ, կոմիտեի հրապարակած հիվանդությունների ցանկում այն, որպես կյանքեր խլած ու հազարավոր քաղաքացիների հիվանդության պատճառ դարձած վարակ արտացոլված չէ: Այսպես՝ մարտ ամսին մեր հանրապետությունում մանրէային աղիքային վարակների 149 դեպք է գրանցվել, որից 108-ը մինչեւ 18 տարեկան երեխաների մոտ: Այս տարվա հունվար-մարտ ամիսներին միասին վերցրած մանրէային աղիքային վարակների թիվը եղել է 560, որից 413-ը երեխաներ: Չճշտված եւ ենթադրյալ աղիքային վարակներով 311 քաղաքացի է հիվանդացել, որից 205-ը անչափահասներ: Միայն մարտին 242 մարդ տուժել է կենդանիներից: Նրանցից 68-ը եղել են մինչեւ 18 տարեկան քաղաքացիներ: Իսկ, ահա, հունվար-մարտ ամիսներին կենդանիներից տուժելու դեպքերի թիվը գրեթե քառապատկվել է՝ հասնելով 938-ի, որից, 267-ը կանայք են, 227-ը՝ մինչեւ 18 տարեկան երեխաներ:  Բրուցելյոզի առաջնակի  հաստատված 14 դեպք է գրանցվել: Իսկ հունվար-մարտ ամիսների կտրվածքով Բրուցելյոզով հիվանդացել է 34 քաղաքացի: Արտաթոքային տուբերկուլոզով հիվանդացել 38 մարդ: Ինչպես տեղեկանում ենք կոմիտեի աղյուսակից, ամենատարածված հիվանդություններից մեկը Ջրծաղիկն է եղել: Մարտ ամսվա դրությամբ հանրապետությունում գրանցվել է ջրծաղիկի 1007 դեպք, որից 914-ը՝ մինչեւ 18  տարեկան երեխաների շրջանում: Իսկ հունվար-մարտ ամիսներին ջրծաղիկի 5224 դեպք է արձանագրվել: Նշյալ ժամանակահատվածում կապույտ հազի տասը դեպք է գրանցվել: Ուշագրավ է, որ մարտին ոջլոտության ընդամենը մեկ դեպք է հանդիպել, հունվար-մարտ ամիսներին էլ՝ երկու: Իսկ Ասկարիդիոզի` 160, որից 128-ը երեխաների շրջանում: Էնտերիոբիոզի, որը նույնպես մարդու օրգանիզմում ապրող մանրէ է, մարտին ունեցել ենք 139  գրանցված դեպք: Մարտին 1101 քաղաքացի չճշտված հարուցիչով թոքաբորբ է տարել: Սակայն մարտ-հունվար ամիսներին այդ թիվը կազմել է 3419: Նրանցից 1568-ը մինչեւ 18 տարեկան են եղել: Այդ ամիսներին Հեպատիտ Բ վիրուս հայտնաբերվել է 144 մարդու մոտ: 291 քաղաքացու մոտ էլ ախտորոշվել է հեպատիտ Ց վիրուսի հանդեպ հակամարմիններ: Երկու վտանգավոր վիրուսների դեպքում էլ մինչեւ 18 տարեկանների շրջանում դրանք բացակայել են: Հերպեսի վիրուս 8 մարդու մոտ է հայտնաբերվել:

Հունվար-մարտ ամիսներին Քոսով երեք մարդ է վարակվել: Միայն մարտ ամսին ՄԻԱՎ-ի 23 դեպք է գրանցվել, որից երեքը կանայք են: Սակայն հունվար-մարտ ամիսներին մեր երկրում ՄԻԱՎ-ով վարակված նոր դեպքերի թիվը հասել է 100-ի, որից 31-ը կանայք են: Նույն աղբյուրից տեղեկանում ենք, որ ՄԻԱՎ վարակ ունեցող կանանցից հունվար-մարտ ամիսներին 7 երեխա է ծնվել: Քութեշով մեր երկրում մարտ-հունվար ամիսներին հիվանդացել է 198 քաղաքացի, որից 197-ը՝ մինչեւ 18 տարեկան քաղաքացիներ: Մարտի տվյալներով, 3 մարդ էլ սննդային թունավորում է ունեցել, բայց արդեն հունվար-մարտ ամիսներին սննդից թունավորվածների  թիվը հասել է 23-ի: Նույն ժամանակահատվածում ոչ բժշկական նշանակության նյութերից 495  մարդ է թունավորվել, որից 235-ը կանայք, 159-ը մինչեւ 18 տարեկան անչափահասներ: Իսկ դեղամիջոցներից ու կենսաբանական նյութերից 155 մարդ է թունավորվել, որից 88-ը կանայք, 65-ը՝ երեխաներ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
13.05
.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031