Լրահոս
Օրվա լրահոսը

Արդյո՞ք շնչառական սարքերը դարձան կորոնավիրուսով հիվանդ մարդկանց մահվան պատճառ. «Ամերիկայի ձայն»

Մայիս 13,2020 23:50

«Ամերիկայի ձայն». Ռուսաստանում սկսվել է հայրենական արտադրության բժշկական շնչառական սարքերի անվտանգությունն ուսումնասիրելու աշխատանքներ: Այս սարքերի մի մասն ուղարկվել է Միացյալ Նահանգներ: Խնդիրն այն է, որ երկու նման սարքերի պատճառով սկսված հրդեհի արդյունքում հիվանդանոցում վեց մարդ է զոհվել:

Հինգ մարդ երեքշաբթի օրը մահացել Սանկտ Պետերբուրգի Սուրգ Գրիգոր հիվանդանոցում, որոնցից չորսը գտնվում էին վերակենդանացման բաժանմունքում:

Հիվանդանոցի գլխավոր բժիշկը Սանկտ Պետերբուրգի քաղաքագլուխ Ալեքսանդր Բեգլովին ասել է, թե հրդեհը բռնկվել է, երբ շնչառական սարքերը միացված են եղել կովիդ 19-ով վարակված ծանր հիվանդներին:

Նման մի սարքի կիրառման ժամանակ էլ հրդեհ է բռնկվել Մոսկվայի հիվանդանոցներից մեկում` դառնալով մեկ մարդու մահվան պատճառ: «Ավենտա – Էմ» տիպի սարքերից է Ռուսաստանն ԱՄՆ-ի հետ ապրիլ ամսին ձեռքբերված համաձայնության արդյունքում ուղարկել Միացյալ Նահանգներ: Ի դեպ, սարքն արտադրում է Ուրալի սարքաշինական գործարանը, որը է 2014 թվականից ի վեր գտնվում է ամերիկյան պատժամիջոցների ներքո:

Ռուսաստանն ունի նման սարքավորումների մեծ պաշար եւ կորոնավիրուսի բռնկումից ի վեր զարկ է տվել դրանց արտադրությանը: Սանկտ Պետերբուրգի հիվանդանոցում կիրառվել են վերջին արտադրության սարքավորումներ: Դրանց արտադրությունը թույլ տված ընկերությունը հայտարարել է, որ սարքավորումն անցել է անվտանգության բոլոր փորձարկումները եւ կիրառության մեջ է արդեն ութ տարի, որի ընթացքում չի գրանցվել նման որեւէ դեպք:

Ընկերությունը կոչ է անում մամլո ծառայություններին հանդես չգալ եզրահանգումներով, քանի դեռ շարունակվում է հետաքննությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031