Լրահոս
Օրվա լրահոսը

«Կոչ ենք անում ընդդիմանալ բացասական հետևանքների հանգեցնող Կոնվենցիայի գործադրման շրջանակներում բոլոր մակարդակներում ձեռնարկվող գործողություններին». ՀՅԴ ԳՄ

Մայիս 13,2020 21:21

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի Մասնագիտական ոլորտային հանձնախմբերի գրասենյակը խստորեն դատապարտում է ս.թ. մայիսի 11-ն ԱԺ քաղաքական մեծամասնության կողմից Լանզարոտի կոնվենցիայի վավերացման իրողությունը:

«Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» ԵԽ կոնվենցիան վավերացվեց առանց հանրային քննարկումների, առանց մասնագիտական` մանկավարժական, իրավաբանական, հոգեբանական հանրույթի կարծիքն ու մոտեցումները հաշվի առնելու, մինչդեռ այն անմիջականորեն վերաբերում է հանրային բացառիկ շահերի, առնչվում ազգային արժեքների հետ:

Վտանգավոր և խիստ վիճահարույց ենթատեքստ պարունակող այս կոնվենցիան առանձնապես ուղղված է մեր հասարակության ապագային՝ երեխաներին:

Կոնվենցիան ինքնին իրավական փաստաթուղթ է՝  հանձնառությունների և պարտավորությունների ստանձնմամբ, որին հաջորդելու են համապատասխան գործողություններ և միջոցառումներ:  Չի բացառվում, որ Կրթական և Կանխարգելիչ Միջամտության ծրագրերի քողի ներքո ՏԱՐՐԱԿԱՆ և ՄԻՋՆԱԿԱՐԳ կրթություն ստացող մեր երեխաները՝ սկսած վեց տարեկանից, սեռական «կրթություն» ստանան, ներառվեն իրազեկման և լուսաբանման ծրագրերում, որոնք  տարիքային այդ խմբի երեխաների համար կարող են ծանր բարոյահոգեբանական և արժեհամակարգային կորստաբեր հետևանքներ ունենալ:

Մի շարք երկրներում այս Կոնվեցիայի կիրառումը (Ֆինլանդիա, Բելգիա, Նիդեռլանդներ, Պորտուգալիա, Շվեդիա, Նորվեգիա) ոչ միայն չի մեղմել երեխաների նկատմամբ սեռական բռնությունները, այլև  իրավիճակի վատթարացման արդյունքներ են արձանագրվել:

Նկատի առնելով այն բոլոր բացահայտ և թաքնված ռիսկերը, հնարավոր հետևանքները, որ պարունակում է Կոնվենցիայի գործադրումը, այն գնահատում ենք որպես ուղիղ սպառնալիք մեր ազգային արժեհամակարգին, ընտանեկան ավանդույթներին, մեր ժողովրդի հոգեբարոյական նկարագրին:

Կոչ ենք անում ընդդիմանալ բացասական հետևանքների հանգեցնող Կոնվենցիայի գործադրման շրջանակներում բոլոր մակարդակներում ձեռնարկվող գործողություններին:

Երեխաների իրավունքների պաշտպանությունն ապահովելու և նրանց հնարավոր բոլոր տեսակի բռնություններից զերծ պահելու համար՝ պահանջում ենք պատկան մարմիններից ու անձանցից կատարելագործել Հայաստանի օրենսդրությունն ու մաքրել երկրի բարոյահոգեբանական և արժեքային դաշտը:

ՀՅԴ ՄՈՀ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031