Վահագն Չախալյանը քիչ առաջ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ահազանգել է, որ ինքը և իր հետ ևս մի քանի անձինք, իր պնդմամբ, ենթարկվել են անհիմն վարչական ձերբակալման և բերման են ենթարկվել Ոստիկանության Էրեբունու բաժին:
Ահազանգի հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության բաժին։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժին