Լրահոս
Օրվա լրահոսը

«Ասեք բուժումը վճարովի է լինելու, տեսեք ոնց են զգուշանալու». ՖԲ օգտատիրոջ խորհուրդը վարչապետին

Մայիս 13,2020 19:50

«Փափուկ կահույք» անունով օգտատերը, որը հետեւում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերին,  Փաշինյանի այն հորդորներին, որ պետք է դիմակ կրել, սոցիալական հեռավորություն պահել, հիշեցրեց՝ «Պարո՛ն վարչապետ, դո՞ւք չէիք ասում՝ կորոնավիրուսն ում շունն ա, որ վախենաք, կամ՝ ձեր նախարարը չէ՞ր, որ ասում էր ոչ մի վախենալու բան չկա ժողովուրդ, սովորական գրիպ ա, այդ ամենի տեսանյութերն էլ հո կա՞ն»:

Ինչպես միշտ, այսօր էլ վարչապետի ուղիղ եթեր տակ մեկնաբանությունների տարափ էր եւ չնայած, ուղիղ եթերը կորոնավիրուսի եւ արտակարգ դրությունը խստացնել-չխստացնելու թեմայով էր, այդուհանդերձ,  ով ինչ խնդիր ուներ՝ այս հարթակում արծարծեց:

Մի օգտատեր խնդրում էր  Ռուսաստանում անգործ ու անփող մնացած որդուն օգնել, որպեսզի Հայաստան վերադառնա: Օգտատեր Արամ Մաթեւոսյանը վարչապետին խորհուրդ էր տալիս «ԱԺ-ն մաքրել սադրիչներից», Հովիկ Սեվոյանն էլ հորդորում՝ «Մարուքյանի նմաններին արհամարհել»:

Որքան էլ Փաշինյանը փորձում էր համոզել, թե ինչու պետք է դիմակ կրեն ու սոցիալական հեռավորություն պահպանեն, միեւնույն է՝ ուղիղ եթերի տակ մեկնաբանություններ թողնող քաղաքացիները լուրջ չէին ընդունում: Ոմանք նշում էին, որ «սուտ է, հորինված վիրուս է»:

«Ասեք բուժումը վճարով է լինելու, տեսեք ոնց են զգուշանալու»,-գրեց ՖԲ օգտատերերից մեկը: Օգտատեր Զաքար Գոհար Արոյանն ի պատասխան վարչապետի հորդորի, գրեց՝ «Ամենամեծ վարակը «Լուսավոր Հայաստանն» է իրենց մեկուսացրեք»:

Որոշ օգտատերեր վարչապետին կոչ էին անում աշխատատեղերը բացել, քանի որ այլեւս չեն կարողանում ապրել: Գուգո Մարտա անունով օգտատերն էլ գրել էր՝ «Ձեզ ի՞նչ կա ձեր երեխեքը առոք փառոք ապրում են, մեր երեխեքը շուտով հացի կռիվ են անելու»: Կարեն Հարոյան անունով օգտատիրոջը կորոնավիրուսը չէր հետաքրքրում, նա, վարչապետի ուշադրությունը հրավիրում էր բանկերի գործելաոճին. «ԿԲ-ն ձեզ խաբում է, ժողովուրդը վարկերի բարձր տոկոսների տակ ճռռում է»:

Վարչապետի ուղիղ եթերի ներքո րեխաներին սեռական շահագործումից պաշտպանելու էլ մեկնաբանություններ եղան: Նաիրա Պողոսյան օգտատերը գրել էր. «Ինչո՞ւ թաքուն-թաքուն անցկացրին, արդյոք հպարտ քաղաքացին իրավունք չունե՞ր կարծիք հայտնել: Թե սա ժողովրդավարության նորագույն տեսակ է»:

Մի օգտատեր էլ նշել էր, որ եկել է Հայաստան «այո»-ի համար ու չի գնալու մինչեւ հանրաքվեին չմասնակցի: Էդգար Հայրապետյան անունով օգտատերը վարչապետին հորդորում էր դիմակը հանել. «Ձեր առողջապահության նախարարը չի զգուշացրե՞լ, որ մաքուր օդին դիմակն անիմաստ ա, չէ՞ որ դուք շատ բանիմաց եք»:

Հերիքնազ Ադամյան անունով օգտատերը վարչապետի ավտոմեքենաներից մեկն էր խնդրում, որ գնան գործի՝ գան, մինչեւ որ տրանսպորտը կաշխատի:

Երբ Փաշինյանն ասաց, որ մտադիր են արտակարգ դրությունը երկարացնել, օգտատերեից մեկը զայրացավ. «Ուրեմն՝ ժողովրդին աշխատավարձ բաժանեք՝ դո՞ւ ես կոմունալներս մուծելու, տան վարձս տալու, էրէխեքիս պահելու»:

Սաթեն Ավագյանը Նիկոլ Փաշինյանին հրավիրում էր Գյումրիում քայլելու, որպեսզի տեսնի՝ մարդիկ ինչպես են 30 տարի տնակներում ապրում:

Մեկ այլ օգտատեր էլ, հետեւելով, թե ուղիղ եթերի ընթացքում վարչապետն ինչպես է պահպանում հակահամաճարակային կանոնները, գրեց. «Դիմակը հանեց ու կպավ քթին, սովորություն»: Գեւորգ Աղամալյանն էլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ հետաքրքրվում էր՝ ե՞րբ կարող են գալ Հայաստան: Անի Ենոքյանը վարչապետին խնդրում էր հնարավորության դեպքում վերանայել դիմակների գները:

Վարչապետի ուղիղ եթերի տակ օգտատերեր էլ կային, որոնք ուղղակի ողջունում էին՝ «բարեւ թագավոր», կամ՝ «վարչապետ ջան, մենք ձեր հետ ենք» մեկնաբանություններով:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Իրականում շատ շատ ճիշտ առաջարկ է: Վաղը 1 ամսով կ’երկարաձգեն Արտակարգ դրութիւնը, ինչը ճիշտ է: ԲԱՅՑ նախորդ ամսուան նման պիտի չլինի:
    Փաստ է, որ հայ հասարակութիւնը ծայրաստիճան անակարգապահ ու անպատասխանատու է: Եթէ մարդկանց համատարած տուգանելը խելքին մօտ բան չէ, թող ոստիկանները փողոցներում արձանագրեն բոլոր անկարգներին, բայց չտուգանեն: Յետագայում, եթէ այդ «սեւ ցուցակում» յայտնուածները հիւանդանան, ապա նրանց բուժումը մասամբ կամ ընդհանրապէս անվճար չլինի:

    Պարզ ու տրամաբանական.
    Փողոցում բռնեցի՞, որ դիմակով չես: Ոչ մի խնդիր, չես տուգանւում: ԲԱՅՑ եթէ դու կամ քեզ հետ համատեղ բնակուողը վարակուեց, պատրաստ եղիր վճարել բուժման ծախսը:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031