Քիչ առաջ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աննա Դանիբեկյանը հրապարակեց արդեն տեւական ժամանակ կալանքի տակ գտնվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու որոշումը: Դատարանը մերժեց պաշտպանական խմբի անդամների միջնորդությունը`Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու մասին:
Այսօրվա դատական նիստն, այսպիսով` դատարանը որոշեց հետաձգել: Քանի որ Ռոբերտ Քոչարյանը վիրահատվել է եւ գտնվում է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում ու դատարանին հայտնի չէր, թե նա, երբ կարող է ներկայանալ դատարան, հաջորդ նիստը նշանակվեց մայիսի 19-ին, ժամը 10.00-ին:
Դատարանի բակում հավաքված էին Ռոբերտ Քոչարյանի աջակիցները: Դատարան ներկայացած պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին նրանք դիմավորեցին «հե-րոս, հե-րոս» վանկակումներով:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ