Լրահոս
Օրվա լրահոսը

Չհանել և չտեղաշարժել ականների մասին նախազգուշացնող նշանները. Հումանիտար ականազերծման և փորձագիտության կենտրոնը զգոնության կոչ է անում

Մայիս 13,2020 17:45

Ականների վտանգ ներկայացնող 64 պետություններում ամեն 30 րոպեի ընթացքում ականից տուժում է մեկ մարդ: Հայաստանում կա ականների վտանգ ներկայացնող 4 մարզ՝ Տավուշ, Վայոց Ձոր, Գեղարքունիք, Սյունիք:

Այս մարզերը համարվում են վտանգավոր գոտիներ, բայց ականներ կան նաև այլ շրջաններում:

Այսօր Հանրապետության տարածքում ապրում է ականների պայթյունից տուժած ավելի քան 700 քաղաքացի:

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի մասնագետներն ամեն տարի իրազեկում են մոտ 10000 մարդու: Այս օրերին, աշխարհը պատած պանդեմիայի ֆոնին մենք շարունակում ենք իրականացնել իրազեկման աշխատանքներ` օգտագործելով վիրտուալ տիրույթի բոլոր հնարավորությունները:

Վերջին շրջանում ավելացել են ականի և պատերազմից մնացած զինամթերքի պայթյունի դեպքերը, որոնք ունեցել են նաև ծանր հետևանքներ` որոշ դեպքերում մահվան ելքերով:

Այս կապակցությամբ, Հումանիտար ականազերծման և փորձագիտության կենտրոնը զգոնության կոչ է անում: Եվս մեկ անգամ հորդորում ենք չհանել և չտեղաշարժել ականների մասին նախազգուշացնող նշանները, քանի որ դրանք ունեն կենսական նշանակություն:

Ական կամ չպայթած զինամթերք տեսնելու դեպքում, խորհուրդ է տրվում խուճապի չմատնվել: Եթե մենակ չեք, գոռացեք և զգուշացրեք մյուսներին հնարավոր վտանգի մասին, եթե մենակ եք՝ զանգահարե՛ք համապատասխան մարմիններին և սպասե՛ք մինչև մասնագետները հասնեն դեպքի վայր:

Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031