Լրահոս
Օրվա լրահոսը

Բացակայում են փաստարկված հիմնավորումները գործող սահմանափակումների թուլացման համար. Կարեն Ավագյան

Մայիս 13,2020 17:49

Ինչու՞ են մեղմացվում սահմանափակումները, եթե հիվանդների թիվը հանրապետությունում շարունակում է անկառավարելիորեն աճել։

Երկու ամիս կարանտինը մարդկանց ապրելակերպի նոր էլեմենտներ ներդնելու մասին պետք է լիներ (կանխարգելել, դաստիարակել, կրթել, սովորեցնել)։

Կարանտինային միջոցառումների արդյունքում մարդկանց մոտ պիտի ձևավորվեր ստեղծված իրավիճակին համաչափ վարքագիծ։
Սոցիալական հեռավորություն պահպանել, ձեռքերով չշփվել, աշխատանքը ճիշտ կազմակերպել, տրանսպորտային միջոցներից ճիշտ օգտվել և այլ միջոցներն այս երկու ամիսներից արդյունքում պիտի դառնային զարմանք չառաջացնող ու սովորական գործողություններ։
Այս ընթացքում հնարավոր էր կարանտինի պահպանման և համավարակի տարածման կանխման տեսանկյունից ձևավորել կարգապահ հասարակություն (ինչպիսին տեսանք եվրոպական բազմաթիվ երկրներում)։

Մեր դեպքում, ի սպառ բացակայում են փաստարկված հիմնավորումները գործող սահմանափակումների թուլացման, իսկ շատ կարճ ժամանակ անց դրանց վերացման համար։

Հաշվի առնելով, այն հանգամանքը, որ հայտարարված կարանտինի ընթացքում բնակչությունը մասնակի է պահպանել կանոնները արդեն բավականաչափ բարդություններ են ստեղծել։ Իրավիճակը կարող է ավելի վատթարանալ, եթե բնակչությունը սահմանափակումների վերացումը դիտարկի որպես վտանգի չեզոքացման հիմնավորում։

Միջազգային լավագույն փորձն այս ուղղությամբ վկայում է, որ կանոնների պահպանումը տալիս է արդյունք ու իրավիճակի կառավարելիություն։

Սահմանափակումների վերացման պատճառով վատթարացման հետևանքների համար պիտի լինեն պատասխանատվության ենթարկվողներ։

Հ.Գ. Ի սկզբանե համաճարակաբանական սխալ գործողությունների արդյունքում, սխալ տարվող առողջապահական քաղաքականության արդյունքում ունենք մարդկանց մեծ թվաքանակ, ովքեր չեն հավատում ստեղծված ծանր իրավիճակին։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031