Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան. «Ռուսաստանում բազմաթիվ հայրենակիցներ ունենք, որ գալիս են: Բոլորն էլ կգան»

Մայիս 13,2020 17:21

Ռուսաստան վերադառնալ ցանկացող հայերին աջակցող իրավապաշտպան Դավիթ Հարությունյանի հետ զրույցի ընթացքում կառավարության շենքից դուրս եկավ եւ մեզ մոտեցավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Դատելով ծավալված զրույցից՝ վարչապետը ծանոթ էր խնդրին:

Մոտենալով՝ Նիկոլ Փաշինյանը նախ իրավապաշտպանին եւ նրա հետ եղած մարդկանց դիտողություն արեց, որ պաշտպանիչ դիմակ չեն կրում (Aravot.am-ը պահպանում է պարետատան սահմանած կանոնները), ապա ասաց. «Ես էլ եմ ձեզ շատ սիրում, բայց անվտանգության կանոնները պետք է պահպանել: Ձեր խնդիրը գիտեմ, ձեզ հասկանում եմ, բայց դեռ հարցեր կան»:

Քաղաքացիները վարչապետին եւս մեկ անգամ հիշեցրին, որ Ռուսաստան վերադառնալ ցանկանում է մոտ 300 հոգի, եւ նրանք պատրաստ են տրամադրել 87 անձնական մեքենա եւ իրենց միջոցներով հոգալ ծախսերը:

Իրավապաշտպան Դավիթ Հարությունյանը, դիմելով վարչապետին, ասաց. «Խնդրում ենք՝ խոսեք Վրաստանի հետ: Սա դիվանագիտական խնդիր է: Եթե մեր արտգործնախարարը լավ դիվանագետ է, հարցը կկարողանա գլուխ բերել: Բայց, տեսնում ենք, որ միայն դուք կարող եք լուծում տալ»:

Ներկաներից մեկն էլ վարչապետին տեղեկացրեց, որ կինն ու երեխաները մնացել են Ռուսաստանում, եւ խնդիրը օդում կախված մնալու պատճառով արդեն ընտանիքի հիմքերն են խարխլվում»:

Aravot.am-ը վարչապետից հետաքրքրվեց. «Պարոն Փաշինյան, չե՞ք հորդորում, որ մեր այս հայրենակիցները Հայաստանից հեռանալու փոխարեն իրենց ընտանիքները վերջնականապես վերադարձնեն հայրենիք», ինչին վարչապետը պատասխանեց. «Ինչպե՞ս չենք հորդորում: Ռուսաստանում բավականին շատ հայաստանցի ունենք, որոնք գալիս են: Վստահ եմ, որ իրենք էլ կգան»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031