Լրահոս
Օրվա լրահոսը

«Ախթալա» ԼՀԿ-ն ցանկանում է բարձրացնել «Նահատակ» պոչամբարի պատվարը․ Մեծ Այրումի բնակիչները փակել են պոչամբար տանող ճանապարհը

Մայիս 13,2020 17:16

Բնապահպան Օլեգ Դուլգարյան ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս պահին Մեծ Այրում գյուղի բնակիչները կրկին ստիպված են եղել փակել դեպի «Նահատակ» պոչամբար տանող ճանապարհը, թույլ չտալով Ախթալա ԼՀԿ-ի բեռնատարների շարժին։

Ախթալայի ԼՀԿ-ն ցանկանում է բարձրացնել պոչամբարի պատվարը, ինչին դեմ են գյուղի բնակիչները, քանզի պատվարի բարձրացումը կատարվում է առանց հաստատված նախագծի, այնինչ, նախագծով` պոչամբարը պետք է արդեն վաղուց ռեկուլտիվացված լիներ և գյուղացիները դեմ են պատվարի անօրինական բարձրացմանը և հետագա շահագործմանը։ Պահանջում են օր առաջ ռեկուլտիվացնել պոչամբարը։

Այս պահին Ախթալա ԼՀԿ-ի ներկայացուցիչները և Ախթալայի ՏԻՄ-ը համոզում են գյուղացիներին, որպեսզի իրենք թույլատրեն պոչամբարի պատվարի բարձրացումը, նշելով, որ այլընտրանք չկա։

Նախորդ հանդիպումների ժամանակ ընկերությունը և տեղական ինքնակառավարման մարմինները պոչամբարի պատվարի բարձրացման դիմաց խոստանում էին վերանորոգել գյուղի ակումբը, վերանորոգման աշխատանքներ իրականացնել մանկապարտեում, ինչը գյուղացիների մեծամասնությունը մերժել էին, փոխարենը անօրինական շահագործման համար պահանջելով բնապահպանական փոխհատուցում կամ ռեկուլտիվացիայի անհապաղ իրականացում։ Այդ ընթացքում ընկերությունը և ՏԻՄ-ը սկսեցին ակումբի շենքի վերանորոգման նախապատրաստման գործընթացը, ինչը ստրատեգիական քայլ է պոչամբարի բարձրացման ուղղությամբ։

Գյուղացիները նշում են, որ հիմա իրենց դիմակայությունը արդեն կարող է հանգիստ դիտարկվել, որ իրենք դեմ են գյուղի զարգացման գործընթացներին, ակումբի վերանորոգման որը արդեն սպեկուլյատիվ քննարկումների առարկա կարող է դառնալ։

Իրենք դեմ չեն, կողմ են գյուղում վերանորոգման աշխատանքներին, սակայն դա չպետք է լինի իրենց առողջության դիմաց և հետո դա պետք է արվեր նախորդ տասնամյակների ընթացքում, ոչ հիմա երբ արդեն վիճակը կրիտիկական է։

Այս պահին, երբ ՀՀ վարչապետը ձևավորել է մասնագիտական աշխատանքային խումբ Թեղուտի պոչամբարի պատվարի ուսումնասիրման համար, անհայտ է «Նահատակ»-ի պոչամբարի վտանգավորության աստիճանը և ապագան։

Մի քանի օր առաջ «Առնիկա» չեխական բնապահպանական հասարակական կազմակերպությունը, «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» հասարակական կազմակերպությունը (Ալավերդի, Հայաստան) և «ԷկոԼուր» տեղեկատվական հասարակական կազմակերպությունը (Երևան, Հայաստան) դիմել են ՄԱԿ-ի մարդու իրավունքների և շրջակա միջավայրի Հատուկ զեկուցող Դեյվիդ Ռ․ Բոյդին և ՄԱԿ-ի մարդու իրավունքների համար էկոլոգիապես կայուն կառավարման հետևանքների և վտանգավոր նյութերի ու թափոնների վերացման հարցերով Հատուկ զեկուցող Բասկուտ Տունչակին՝ Հայաստանի հյուսիսում առկա իրավիճակի մասին նամակով ներկայացնելով «Նահատակ» պոչամբարի հետ կապված առկա իրավիճակը և առողջապահական և բնապահպանական խնդիրները Մեծ Այրում գյուղում»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031