Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ում կասեցրել են Ռեմդեսիվիր հակավիրուսային դեղամիջոցի կլինիկական փորձարկումները

Մայիս 13,2020 17:00

ԱՄՆ-ում կասեցրել են Ռեմդեսիվիր հակավիրուսային դեղամիջոցի կլինիկական փորձարկումները, որը համարվում էր կորոնավիրուսի դեմ ամենահեռանկարային դեղամիջոցը: Ինչպես հաղորդում է BBC-ն, այս մասին հայտարարել է փորձարկումն անցկացրած Ալերգիայի և ինֆեկցիոն հիվանդությունների ամերիկյան ազգային ինստիտուտը (NIAID):

Գործակալության փոխանցմամբ՝ գործնականում այս որոշումը նշանակում է, որ կորոնավիրուսի դեմ պայքարում Ռեմդեսիվիրի արդյունավետության աստիճանը փաստացիորեն պետք է նորից ստուգել:

Տեղեկության համաձայն՝ դեղամիջոցի  փորձարկումը դադարեցրել են՝ չսպասելով վերջնական արդյունքներին: Փորձարկման նախնական արդյունքներն ամփոփվել էին շուրջ երկու շաբաթ առաջ: «Տվյալները ցույց են տալիս, որ Ռեմդեսիվիրը միանշանակ դրական ազդեցություն է ցուցաբերում՝ արագացնելով առողջացման գործընթացը»,-այդ ժամանակ հայտարարել էր ինստիտուտի ղեկավար Էնտոնի Ֆաուչին:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031