Լրահոս
Օրվա լրահոսը

Այդ ո՞նց պատահեց, որ կարանտինի պայմաններում դեպքերի քանակը նման կտրուկ աճ գրանցեց. Աշոտյան

Մայիս 13,2020 16:50

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կորոնավիրուսային ախտահարման ցուցանիշներով Արևելյան գործընկերության երկրների շարքում (Ուկրաինա, Բելառուս, Մոլդովա, Հայաստան, Վրաստան, Ադրբեջան) Հայաստանն այս պահին զբաղեցնում է երկրորդ անպատվաբեր տեղը 1 000 000 բնակչության հաշվարկով:

Հիվանդների թվով մեզանից առաջ է միայն Բելառուսը, երկրորդ տեղը կիսում ենք Մոլդովայի հետ: Մեր ցուցանիշն է՝ 1 254 դեպք մեկ միլիոն բնակչության հաշվարկով:

Իսկ մահացածների հաշվարկով ավելի վատ վիճակ միայն Մոլդովայում է: Մեր ցուցանիշն է՝ 16.2 մահ մեկ միլիոն բնակչության հաշվարկով:

Եվ ավելի վատն այն է, որ հիվանդության տարածման տեմպերը, օրական հայտնաբերվող նոր դեպքերի քանակը խիստ մտահոգիչ է:

Եվ թեպետ իր լավագույն ավանդույթներին համաձայն, Փաշինյանն այսօր ևս պատասխանատվությունը գցեց ժողովրդի վրա, մեկ է, այսպես ասած «սպռոսը» իրենից է:

Այդ ո՞նց պատահեց, որ կարանտինի պայմաններում դեպքերի քանակը նման կտրուկ աճ գրանցեց:

Ախր ձեռքներիցդ, բացի գործ սարքելուց, վիրավորելուց, պետական բյուջե մսխելուց ու սուտ խոսելուց, ուրիշ ոչինչ չի գալիս»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031