Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մայիսի 13-ի դրությամբ, մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 228 դեպք:
Ունենք 110 առողջացած և 172 ինքնամեկուսացած:
Մեծ ցավով տեղեկացնեմ նաև, որ կորոնավիրուսի համավարակի տարածման այս ողջ ժամանակահատվածում ունեցել ենք մահվան 3 դեպք:
Հարգելիներս, անկախ այն հանգամանքից, որ ՀՀ կառավարությունը որոշ ոլորտներում ամբողջությամբ թույլատրել է գործունեություն ծավալել, դարձյալ կոչ եմ անում և խնդրում բոլորիդ՝ շարունակել հետևել անձնական հիգիենայի սահմանված կանոններին և կանխարգելիչ միջոցառումներին՝ դրսևորելով սոցիալական բարձր պատասխանատվություն»:
Կարդացեք նաև