Լրահոս
Օրվա լրահոսը

Ցուցարար Մանուել Մանուկյանն այսօր եւս բերման է ենթարկվել

Մայիս 13,2020 15:38

ՀՀ կենտրոնական բանկի դիմաց այսօր «Ոչ վարկային թալանին» նախաձեռնության մասնակիցներից Մանուել Մանուկյանը, որը ցույցի նախաձեռնողներից է, կրկին բերման է ենթարկվել ոստիկանություն: Ցուցարարները լրագրողների հետ զրույցում առաջիկա անելիքների մասին խոսել չցանկացան, ասացին, որ Մանուել Մանուկյանը բաց թողնվելուց հետո կխոսի:

Նշենք, որ վարկային տոկոսադրույքների նվազեցման եւ մի շարք այլ պահանջներով գրությունները ԿԲ-ին հանձնելուց հետո այսօր ցուցարարները հեռացել էին ԿԲ-ի դիմացից, քանի որ ոստիկանությունը, հաշվի առնելով արտակարգ դրության պայմանները, ժամանակ էր տվել՝ հեռանալու համար:

Մանուել Մանուկյանի եղբայրը՝ Սամվելը (լուսանկարում), News.am-ի հետ զրույցում պատմել է. «Ոստիկաններն ասացին, որ ժամանակը սպառվել է, եւ տարան Մանուելին, առանց պատճառի: Այսօր նորմալ են տարել: Մանուելն ասել է, որ հավաք չի կազմակերպել, մյուսներն էլ այգում են եղել: Իսկ Մանուելը գնացել է, որ լրագրողներին գրությունները ներկայացնի, այդ ժամանակ էլ բերման է ենթարկվել»:

Սամվել Մանուկյանը վստահեցրեց, որ եղբայրը հավաք չի կազմակերպում, այլ ցույցի եկած ամեն քաղաքացի բանկերի հետ կապված իր խնդիրն է ուզում բարձրաձայնել:

Հիշեցնենք, որ երեկ ցույցի մասնակիցների եւ ոստիկանների միջեւ քաշքշուկ էր տեղի ունեցել, բերման ենթարկվածներն ավելի ուշ բաց էին թողնվել:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031