ՌԴ Քննչական կոմիտեն հրաժարվել է փոխել Խաչատուրյան քույրերի գործով մեղադրանքը և վերաորակել նրանց գործողությունները սպանությունից հարկադրված ինքնապաշտպանություն, ինչպես պահանջում էր Գլխավոր դատախազությունը: Ինչպես հաղորդում է Meduza-ն, այս մասին հայտարարել է Խաչատուրյան քույրերից մեկի փաստաբանը՝ Ալեքսեյ Լիպցերը:
Նրա խոսքով՝ Քննչական կոմիտեն ավարտել է Խաչատուրյան քույրերի գործով հավելյալ հետաքննությունը: Շուտով տուժող կողմը, մեղադրյալները և նրանց փաստաբանները կսկսեն գործի նոր նյութերի ուսումնասիրությունը:
Ավելի վաղ Ռուսաստանի Գլխավոր դատախազությունը դիմել էր Քննչական կոմիտեին՝ պահանջելով վերաորակավորել Խաչատուրյան քույրերի գործը սպանությունից հարկադրված ինքնապաշտպանություն, ինչը կհանգեցներ քրեական հետապնդման դադարեցման:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ