Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ քայլը» մերժել է միանալ Տիգրան Ուրիխանյանի նախաձեռնությանը

Մայիս 13,2020 14:29

«Իմ քայլը» խմբակցությունը մերժեց վարչապետի առաջարկը։ Սա առնվազն տարօրինակ եմ համարում։

Զինծառայողների սոցապահովության հիմնադրամից անհետացած կամ չվճարված միլիարդների պատմությունն արդեն բոլորը գիտեն, բոլորը նաև լսեցին վերջին անգամ իմ հարցին Փաշինյանի հնչեցրած առաջարկը՝ ԱԺ քննիչ հանձնաժողով ձևավորելու և խնդիրը քննության առարկա դարձնելու վերաբերյալ։

Եվ ահա իմ կողմից այդ առաջարկն ընդունելու և ԱԺ բոլոր խմբակցություններին դիմելու (քանի որ օրենքը պահանջում է առնվազն 33 պատգամավոր) ու գործընթացը սկսելու արդյունքում ստացա հենց այս պատասխանը «Իմ քայլ»-ից։

Սա արդեն համարում եմ քաղաքական հարված՝ խնդրով հետաքրքրված հասարակության, զինծառայողների, իմ և հենց իրենց ղեկավար Փաշինյանի նկատմամբ։ Նորից հայտարարում եմ՝ խնդիրը չի անհետանալու, մինչև ամենը չբացահայտվի։

Գնում եմ մինչև վե՛րջ։

Նշեմ, որ ընդդիմադիր խմբակցություններից պատասխան դեռ չկա։

«Իմ քայլ»-ի պատասխանը

«ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ
ՊԱՐՈՆ ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Ուրիխանյան,
Ձեր կողմից ներկայացված թեման, մեր դիտարկմամբ, չի հանդիսանում քննիչ հանձնաժողովի առարկա, ուստի առաջարկում ենք, «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 12-րդ հոդվածի համաձայն, ստեղծել աշխատանքային խումբ, որի շրջանակներում կկարողանանք քննարկել Ձեր կողմից ներկայացված հարցերը և դրանց տալ լուծում:

«ԻՄ ՔԱՅԼԸ» ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ՝ Լ. ՄԱԿՈՒՆՑ»

Հարցի ծագումը տեսանյութում

Տիգրան ՈւՐԻԽԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031