Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Անհայտ անձինք շարքից դուրս են հանել Ucom-ի բջջային կայանն Արմավիրում

Մայիս 13,2020 14:17

Այսօր վաղ առավոտյան պարզվել է, որ անհայտ անձը կամ անձինք շարքից դուրս են հանել Արմավիրում գործող Ucom-ի 4G+ բջջային կապն ապահովող կայաններից մեկը։

Կտրված են դրա աշխատանքն ապահովող օպտիկական մալուխն ու հարակից լարերը, լրջորեն վնասված են կայանի տարբեր մասերը։

Բջջային կայանը տեղակայված է երկրում գործող մյուս օպերատորների բջջային կայանների անմիջական հարևանությամբ, որոնք անվնաս են մնացել։

«Շարքից հանված է հենց Ucom-ի շարժական կապն ապահովող բջջային կայանը։ Անհայտ անձը կամ անձինք խոշոր չափի վնաս են պատճառել ընկերությանը և այդ քայլով՝ զրկել Արմավիրում բնակվող մեր բաժանորդներին կապի մեջ մնալու, առցանց կրթվելու և աշխատելու հնարավորությունից։ Իրավապահ մարմիններին հանցագործության մասին հաղորդում է տրվել, նախաքննությունն ընթանում է, շարժառիթները պարզվում են»,- նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Սերգեյի Խաչատրյանը։

Հավելենք, որ բջջային կայանների կառուցման և տեխնիկական սպասարկման թիմն անմիջապես մեկնել է Արմավիր՝ կայանը վերականգնելու և ծառայությունների մատուցման բնականոն ընթացքն ապահովելու համար։
Ucom ընկերությունը հայցում է բաժանորդների ներողամտությունը ժամանակավոր անհարմարության համար։

«Յուքոմ» ՓԲԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031