«Պրոբլեմն այն չի, որ ինձ խփել են: Պրոբլեմն այն է, որ երկիր են խայտառակում մարդիկ: Սաղ լուրերով տեսել են, եվրոպաներից ինձ հարցնում են»,- այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ խոսելով ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի միջադեպի մասին՝ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Հետո նա ասաց. «Որ մեզ ասում են՝ նախկինների համատեքստում են, ի՞նչ է նշանակում նախկիններ: Նախկինների համատեքստում իրենք են ուղնուծուծով՝ ամբողջ գործունեությամբ: Հարց՝ «Լուսավոր Հայաստանո՞ւմ» շատ մարդ կա նախկին իշխանությունների հետ կապված, թե՞ «Իմ քայլը» դաշինքում: «Իմ քայլը» դաշինքի ձեւավորած կառավարարությունո՞ւմ կա շատ մարդ նախկին իշխանություններից, թե՞ մեր մոտ: Մեր մոտ ոչ մի հատ չկա, ոչ մի հոգի: Իրենց մոտ քանի՞ հոգի կան: Ի՞նչ նախկին: Հետո եկեք վերլուծենք, թե ինչ է նշանակում նախկին: Նախկիններին ինչու են հեռացրել իշխանությունից, որովհետեւ նրանք արել են վատ բաներ: Նախկինը հո ֆիզանձ չի, արարք է, երեւույթ է: Հիմա որ այս իշխանությունից որեւէ մարդ իրեն պահի ավելի վատը, քան նախկինը, նախկի՞նն է մեղավոր, թե՞ այդ մարդը: 8 տարի է՝ նախկինների հետ եւ Փաշինյանի հետ աշխատել ենք այս շենքում: Նախկինները որի՞ս վրա են բռունցքներով հարձակվել դահլիճի մեջ: Մի դեպք է եղել՝ Գեղամյանը հարվածել է Փաշինյանին, միջանցքում միամիտ մի տեղ մոտեցել է, հարվածել է: Էդ ո՞ւմ են ելույթ ունենալուց խփել, էդ ո՞ւմ են դահլիճի ներսում հետեւից խփել: Նախկին-նախկին, մի հատ թող իրենց վարքին նայեն, նախկիններին են անցել արդեն, նախկինները տեսնում, ուրախանում են»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅՅԱՆ