Լրահոս
Օրվա լրահոսը

«Մայրիկը փոքրիկին տվեց իր լյարդի մի մասը, բժիշկներն` իրենց մասնագիտական ուժն ու նվիրումը». լյարդի փոխպատվաստում «Արաբկիր» բժշկական համալիրում

Մայիս 13,2020 13:50

Մեկ տարեկան Միքայելը «Արաբկիր» բժշկական համալիրի վերջին 4 ամիսների անհանգստությունը, պատասխանատվությունը, ուրախությունն ու հպարտությունն է դարձել. երկու ամիս առաջ նա լյարդի փոխպատվաստման է ենթարկվել եւ հիմա արդեն պատրաստվում է տուն գնալ:

Երեխայի մոտ հայտնաբերված խնդիրը` նեոնատալ սկլերոզացնող խոլանգիտ, հազվադեպ է ախտորոշվում ամբողջ աշխարհում, իսկ Հայաստանում եղել է առաջին անգամ:

Բժշկական բարդագույն այս գործողությունները` նախավիրահատական, վիրահատական եւ հետվիրահատական փուլերով, հնարավոր է դարձել «Արաբկիրի» եւ արտասահմանցի գործընկերների  սերտ համագործակցությամբ: Հայ վիրաբույժները վիրահատությունն իրականացրել են Մինսկից ժամանած թիմի հետ, մարտի 13-ին: Երեխայի համար որպես լյարդի դոնոր հանդես է եկել մայրը:

«Արաբկիր» ԲՀ գիտական ղեկավար Արա Բաբլոյանը շնորհակալություն է հայտնում բժշկական թիմին, գործընկերներին եւ Միքայելի մայրիկին ու ողջ ընտանիքին` համբերատարության, վստահության եւ բժիշկների նկատմամբ ունեցած անսահման հավատի համար: «Մայրիկը փոքրիկին տվեց իր լյարդի մի մասը, իսկ բժիշկները` իրենց մասնագիտական ուժն ու նվիրումը` պարգեւելով նրան երկրորդ կյանք` բառի բուն իմաստով»,- ասում է պրոֆեսորը:

«Արաբկիր» ԲՀ մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031