Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրականում, սակայն, հիմքում նաև հաշվեհարդարն է՝ կոնկրետ անձանց նկատմամբ». Լուսինե Սահակյան. «Փաստ»

Մայիս 13,2020 13:25

Օրենսդրական մի շարք նախաձեռնություններ, որոնք արդեն նաև օրենքի տեսք են ստացել, արդեն հասցրել են իրենց հստակ հետևանքներն ունենալ:

Այս կարծիքին է փաստաբան Լուսինե Սահակյանը, որի հետ զրույցում անդրադարձել ենք այդ նախաձեռնությունները հիմնավորելու պրակտիկային, դրանց հետևանքներին, խոսել նաև վիճահարույց կոնվենցիաների վավերացման գործընթացներից:

Թարմ օրինակը «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» ԵԽ –ի կոնվենցիան է, որն առավել հայտնի է Լանզարոտեի կոնվենցիա անվամբ։

«Առկա կամ արդեն օրենքի ուժ ստացած շատ նախաձեռնություններ առաջին հայացքից ներկայացվում են այնպես, թե իբրև լավ նպատակներով են իրականացվում, սակայն իրականում դրանց տակ շատ լուրջ խնդիրներ կան, որոնք հանգեցնում են իրավունքների լուրջ խախտման: Ինչո՞ւ է այս ամենը կատարվում: Ըստ էության, մեր իշխանությունները պոպուլիզմով են տառապում, իսկ հիմնական նպատակը հետևյալն է. ձևականորեն ժողովրդին ցույց տալ, թե իբրև լավ նպատակներ ունեն՝ երկրի առաջընթացը ապահովելու, ինչ-որ գումարներ վերադարձնելու, այդ լույսի ներքո նաև դատական համակարգը շտկելու տեսանկյունից: Իրականում, սակայն, հիմքում նաև հաշվեհարդարն է՝ կոնկրետ անձանց նկատմամբ»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Լուսինե Սահակյանը՝ այս համատեքստում շեշտելով «Բանկային գաղտնիքի», ինչպես նաև «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքների մասին:

Նա շեշտեց հիմնավորման բացակայության խնդրի մասին, որին հաճախ բախվում է իշխանությունը:

«Ընդհանուր առմամբ, այս օրենսդրական նախաձեռնությունների հիմնական նպատակն է պարզապես ժողովրդի աչքերը փակել և տպավորություն ստեղծել, թե ինչ-որ գործունեությամբ են զբաղված: Այդ ամենի հիմքում նաև իրենց չստացված գործունեությունը քողարկելն է, որ կարողանան ապօրինի գործողություններով ու հակաիրավական օրենքներով գործունեություն ծավալել»,-շեշտեց մեր զրուցակիցը:

«Իշխանությունը չի պատկերացնում, թե, մեծ հաշվով, մեր երկիրը դեպի ուր է տանում: Պահի տակ պետք է՝ այս կամ այն նախաձեռնությամբ են հանդես գալիս՝ ո՛չ գիտակցելով, ո՛չ էլ հաշվի առնելով դրանց վտանգները: Շատ դեպքերում միգուցե լավ էլ հաշվի են առնում, բայց, միևնույն է, կյանքի են կոչում, որովհետև յուրաքանչյուր դեպքի՝ այս կամ այն օրենքի կամ կոնվենցիայի համար ինչ-որ առանձին նպատակներ ունեն: Իրենք չեն կարող ընդհանուր դիտանկյունից տեսնել պետությունը, պետության ապագան, կամ տեսնել, թե, օրինակ, մեր հասարակությունը կոնկրետ վերոնշյալ կոնվենցիային պատրաստ է, թե ոչ, մեր տրամաբանությունը, մեր պատկերացումները համընկնում են, թե չեն համընկնում դրան: Ոչինչ հաշվի չի առնվում: Երբ կա կոնկրետ նպատակ, ընդունում են: Նրանց ապագան այլևս չի հետաքրքրում: Մենք այս իրավիճակը տեսնում ենք բոլոր ոլորտներում»,-նկատեց նա:

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031