Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի թիվ մեկ քաղաքական կառույցում կա քաղաքականության ահռելի դեֆիցիտ, քաղաքական տեքստերի, քաղաքական բանավեճերի ահռելի պակաս. «Ժամանակ»

Մայիս 13,2020 12:33

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը հրաժարվել է մանդատը, այսպես ասած, համատեղ վայր դնելու իմքայլական առաջարկից, որ հնչեցրել էր մեծամասնության խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Կասկածից վեր է, որ Մարուքյանի դրական արձագանքը Հայաստանում ստեղծելու էր որակապես այլ քաղաքական իրավիճակ, ինքնին փոփոխություն չբերելով խորհրդարանական ստատուս-քվոյի հարցում: Թե ինչպես կզարգանար այդ իրավիճակը, հնարավոր է, իհարկե, դիտարկել ամենատարբեր դասավորություններով, սակայն քայլը կլիներ բավականին ուժեղ:

Մյուս կողմից, այստեղ, իհարկե, հատկանշական է հարցը, թե ինչ էր լինելու խորհրդարանի հետ ընդհանրապես:

Ակնառու է, որ Հայաստանի թիվ մեկ քաղաքական կառույցում, թիվ մեկ քաղաքական ամբիոնում, իշխանության միակ առաջնային մանդատի կրող ներկայացուցչական մարմնում կա քաղաքականության ահռելի դեֆիցիտ, կա քաղաքական տեքստերի, քաղաքական բանավեճերի ահռելի պակաս: Ըստ այդմ, խնդիրը բռունցքներով միջադեպի մասնակիցների մանդատը չէ, առավել ևս, որ ակնառու դարձավ քաղաքական մշակույթի խորքային խնդիրը միջադեպի առնչությամբ արձագանքների առումով: Ի վերջո, մենք ունենք քաղաքական կառույցի, քաղաքական և ներկայացուցչական թիվ մեկ, իսկ ներկայացուցչականության առումով էլ բացառիկ ամբիոնի քաղաքականացման հարց, գաղափարականացման հարց, որը հնարավոր չէ լուծել մի քանի մանդատի փոփոխությամբ:

Արամ ԱՄԱՏՈՒՆԻ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031