Լրահոս
Օրվա լրահոսը

Երեխաների իրավունքների պաշտպանության քողի ներքո` այս կոնվենցիայով ներմուծվում են հանրության համար անընդունելի հասկացություններ և երևույթներ. «Փաստ»

Մայիս 13,2020 12:15

Տևական ժամանակ է, որ հանրության շրջանում լուրջ մտահոգության տեղիք է տալիս Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հարցը։ Իսկ իշխանությունները հարմար առիթ են փնտրում մեր արժեհամակարգին հակասող այդ կոնվենցիան ԱԺ-ում քննարկման դնելու և վավերացնելու համար։

Իսկ մինչ այդ, Ստամբուլ յան կոնվենցիայի ընդունման ճանապարհին իշխանություններին հաջողվեց վավերացնել 2007թ. հոկտեմբերի 25-ին Լանզարոտում ստորագրված «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան։

Խնդիրն այն է, որ երեխաների իրավունքների պաշտպանության քողի ներքո այս կոնվենցիայով ներմուծվում են հանրության համար անընդունելի հասկացություններ և երևույթներ, այդ թվում՝ «սեռական կողմնորոշում» եզրույթը երեխաների առումով։

Իրականում արդեն իսկ ներքին օրենսդրությամբ նախատեսված է երեխաների իրավունքների պաշտպանությունը, և այս առումով անհասկանալի է այսպիսի բովանդակություն ունեցող կոնվենցիայի վավերացումը, որը բողոքի ալիք է բարձրացրել մեծ թվով ծնողների շրջանում։

Իշխող ուժի ներկայացուցիչները հայտարարում են, թե իշխանությունը պատկանում է ժողովրդին, սակայն հանրության համար խնդրահարույց բովանդակություն ունեցող կոնվենցիան ընդունելուց առաջ խուսափում են այն դնել հանրային քննարկման և, օգտվելով արտակարգ դրության ռեժիմի իրավիճակից, որն արգելում է զանգվածային ակցիաների և ցույցերի անցկացումը, արագ վավերացնում են այն։

Իսկ իշխանությունների այն փաստարկները, թե այդ կոնվենցիան ստորագրվել է նախկին իշխանությունների կողմից, չի կարող արդարացում լինել, քանի որ այդ միջազգային պայմանագիրն ուժի մեջ է մտնում միայն վավերացումից հետ։

Եվ հետո, նախկինները բազմաթիվ սխալներ են արել: Մեղմ ասած՝ սխալներ: Սակայն դրանք չեն կարող այդ սխալները կրկնելու կամ «կնքելու» արդարացում լինել: Ուստի իշխանությունները ամբողջովին կրում են Լանզարոտի կոնվենցիայի վավերացման պատասխանատվությունը։

Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031