Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԱԱԾ-ում քրգործ չի հարուցվել քաղաքացիներին վարչապետի անունից փակ համարով զանգահարելու դեպքի առթիվ. «Հայկական ժամանակ»

Մայիս 13,2020 11:49

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից անհայտ անձանց կողմից քաղաքացիներին զանգահարելու վերաբերյալ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի դիմումի հիման վրա քրեական գործ չի հարուցվել:

«Հայկական ժամանակ»-ի գրավոր հարցմանն ի պատասխան Ազգային անվտանգության ծառայության տնօրենի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Ն. Մարգարյանը նշել է, որ «ՀՀ վարչապետի կողմից քաղաքացիներին զանգահարելու տեսանյութի ձայնագրության օգտագործմամբ անհայտ անձանց կողմից փակ համարով քաղաքացիներին զանգահարելու եւ տպավորություն ստեղծելու, թե իբր վարչապետն է նրանց զանգահարում» բովանդակությամբ հայտարարության կապակցությամբ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում նյութեր չեն նախապատրաստվել և քրեական գործ չի հարուցվել:

Ըստ ԱԱԾ-ի՝ նշված հայտարարությունում առերևույթ հանցագործության հատկանիշներ չեն եղել:
Հիշեցնենք՝ ապրիլի 10-ին Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Վերջին օրերին ինչ-որ անձինք փակ համարից զանգահարում են քաղաքացիներին և օգտագործելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ քաղաքացիներին զանգահարելու տեսանյութի ձայնագրությունը՝ ձայնի միջոցով փորձում տպավորություն ստեղծել, թե իբր վարչապետը զանգահարել է իրենց»:

Միլենա ԽԱՉԻԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031