Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մեկնարկել են կանոնավոր բեռնային փոխադրումներ բելգիական Լյոժ քաղաքի և Երևանի միջև

Մայիս 13,2020 11:18

Տևական դադարից հետո «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի Բեռնային համալիրում կսկսեն իրականացվել կանոնավոր բեռնային (cargo) փոխադրումներ:

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի և Coyne Airways ընկերության միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, սույն թվականի մայիսի 10-ին մեկնարկ տվեց Լյոժ (Բելգիա)🇧🇪 և Երևան🇦🇲 քաղաքների միջև կանոնավոր բեռնային փոխադրումներին:

Բեռնային փոխադրումները կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր կիրակի: Չվերթերը կիրականացվեն Boeing 737-400 օդանավերով՝ մինչև 20 տոննա բեռ փոխադրելու հնարավորությամբ:

Ընկերության մասին առավել մանրամասն տեղեկատվության կարող եք ստանալ՝ այցելելով ընկերության կայք:

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031