Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ պատգամավորը երբվանի՞ց դարձավ ոստիկան. «Կամք»-ի անդամը ձերբակալվել է Նիկոլայ Բաղդասարյանին հեծանվով վրաերթի ենթարկելու գործով. Ռուբեն Մելիքյան

Մայիս 13,2020 10:35

«Իրավական ուղի» ՀԿ նախագահ Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հենց նոր «Կամք» հասարակական շարժման ներկայացուցիչ Վահագն Չախալյանից տեղեկացա, որ այդ շարժման անդամներից մեկը ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանին հեծանվով վրաերթի ենթարկելու գործով։ Ըստ Չախալյանի՝ ձերբակալվածը չի ընդունում պատգամավորի ներկայացրած փաստերը։

Բայց առավել տարօրինակ է հարցի քրեաիրավական կողմը. Չախալյանն ինձ տեղեկացրեց, որ անձը ձերբակալվել է քրօր 316-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը կատարելու կասկածով։ Այն է՝ «ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ»։

Ընդ որում, նույն հոդվածի 3-րդ մասը սահմանում է «իշխանության ներկայացուցիչ» հասկացությունը. պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում ծառայող այն անձը, ով ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՏԱԿ ՉԳՏՆՎՈՂ անձանց նկատմամբ սահմանված կարգով օժտված է ԿԱՐԳԱԴՐԻՉ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ»։

Այլ կերպ՝ 316 հոդվածը վերաբերելի է միայն այն ծառայողներին, որոնք իրավասու են ցանկացած մարդու կարգադրել։ Հիմնականում դրանք ոստիկանության ծառայողներն են։

Հիմա՝ ԱԺ պատգամավորը երբվանի՞ց դարձավ ոստիկան, որ նրա նկատմամբ իբրև թե բռնությունը որակել եք 316-րդ հոդվածով։ Երբվանի՞ց եք պատգամավորներին օժտել մարդկանց կարգադրելու լիազորությամբ»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031