Լրահոս
Օրվա լրահոսը

Ունենալ ավելի ընդգրկուն համագործակցության շրջանակ. ԵՄ խորհուրդը հաստատել է Արևելյան գործընկերության ապագա քաղաքականությունը

Մայիս 13,2020 13:36

Եվրոպական միության խորհուրդն այսօր հաստատել է Արևելյան գործընկերության քաղաքականության 2020-ից հետո փուլի վերաբերյալ եզրակացությունները՝ վերահաստատելով այդ քաղաքականության ռազմավարական կարևոր նշանակությունը և ժողովրդավարության, բարեկեցության և կայունության համընդհանուր տարածք ստեղծելու համատեղ հանձնառությունը։

Այսօր Խորհրդի կողմից հաստատված եզրակացությունները հետևում են Եվրոպական խորհրդի 2019 թվականի հունիսի 20-ի եզրակացություններին և 2020 թվականի մարտի 18-ին հրապարակված «Արևելյան գործընկերության քաղաքականությունը 2020-ից հետո․ մեծացնելով դիմակայությունը՝ Արևելյան գործընկերություն, որից շահում են բոլորը» համատեղ հաղորդագրությանը:

Իր այս եզրակացություններում Խորհուրդը ողջունում է Արևելյան գործընկերության մինչ այժմ արձանագրած նշանակալի ձեռքբերումները և վերահաստատում խթանման և պայմանականության վրա հիմնված մոտեցումը, որպես միջոց ոգևորելու Արևելյան գործընկեր երկրներին բարեփոխումների գործընթացներում ներգրավվելուն և այդ ուղղությամբ ավելի մեծ ջանքեր ներդնելուն։  Խորհուրդը հաստատում է, որ գործող քաղաքական շրջանակը, այդ թվում նաև 2020թ․-ի 20 արդյունքները, գործուն են և մարդկանց տալիս են շոշափելի արդյունքներ և օգուտներ։

Միաժամանակ Խորհուրդն ընդգծում է Արևելյան գործընկերության հաջորդ փուլի կարևորությունը՝ ունենալու ավելի ռազմավարական, հավակնոտ, ճկուն և ընդգրկուն համագործակցության շրջանակ, որը թույլ կտա մասնակից երկրներին միասնաբար լուծել համընդհանուր և գլոբալ մարտահրավերները բազմաթիվ ուղղություններով, հատկապես՝ COVID-19 համավարակով պայմանավորված ներկա աննախադեպ իրավիճակում։

Եզրակացություններում խստորեն կոչ է արվում վերանայել Արևելյան գործընկերության հիմունքների նկատմամբ հանձնառությունները։ Այն իր մեջ ներառում է ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, իրավունքի գերակայության ուղղություններ, հակակոռուպցիոն հաջողված քաղաքականություններ, ինչպես նաև տնտեսական բարեփոխումներ, բնապահպանական, կլիմայի և էներգետիկայի ոլորտի մարտահրավերներ, թվային փոխակերպումներ և մարդկային կապիտալի ներդրումներ։

Եվ վերջում, Խորհուրդը սպասում է Արևելյան գործընկերության հաջորդ գագաթնաժողովին, որի ընթացքում ակնկալվում է ամփոփել 2017 թվականից ի վեր գրանցած արդյունքները, ներդնել  երկարաժամկետ քաղաքական նպատակներ և շարադրել հետագա ուղի համագործակցությունն էլ ավելի ամրապնդելու և խորացնելու ուղղությամբ, ինչպես նաև  մանդատ շնորհել 2020-ից հետո արդյունքներ ունենալու նպատակով հաջորդ սերնդի ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներ սկսելու համար։

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031