Դերասան, երաժիշտ եւ երգիչ Արթուր Մանուկյանը 2019 թվականի սեպտեմբերից Ազգային ժողովի պատգամավոր է: Ընտրվել է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով: Մանուկյանը քաղաքականություն մտնելուց հետո էլ շարունակում է արվեստով զբաղվել: Մայիսի 9-ի եռատոնին նվիրված միջոցառման ժամանակ պատգամավորը հանդես եկավ «Զարթնիր, որդյակ» երգի կատարմամբ, մինչ այդ էլ մասնակցում էր Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերով հեռարձակվող «Արտակարգ համերգ» ծրագրին: Պատգամավոր դառնալուց հետո զբաղվածության, մշակույթի ոլորտում ծավալած գործունեության, արվեստն ու քաղաքականությունը համատեղելու մասին ՀԺ-ն զրուցել է Արթուր Մանուկյանի հետ:
– Քաղաքականություն Ձեր մուտքը շատերի մոտ էր զարմանք առաջացրել, երեւի թե արձագանքներին ծանոթ կլինեք, իսկ ի՞նչ էր Ձեզ համար այս որոշումը:
– Այս որոշումն ինձ համար տարօրինակ չէր, բայց արձագանքներից հասկացա, որ մարդիկ չեն հասկանում, թե դերասանը, ռեժիսորը կամ երգիչն ինչ կապ ունեն քաղաքականության հետ: Անկեղծ ասած՝ դա շատ ազդեց ինձ վրա, հայհոյանքներ էլ կային…
– Հատկապես հակասական կարծիքներ էին հնչում «Անհայտ բաժանորդում» Ձեր ստանձնած դերի, ապա՝ պաշտոնի մասին:
Կարդացեք նաև
– Ես այդ մարդկանց ոչինչ չունեմ ասելու, որովհետեւ այն մարդիկ, որոնք դերասանին խառնում են իր կերպարի հետ, ես այդ մարդկանց պիտի խնդրեմ վերադառնալ մանկապարտեզ կամ առաջին դասարան, խնդրեն ուսուցչին՝ նորից իրենց բթությունը ուղղի: Իրենց հետ խոսելիք չունեմ, որովհետեւ նրանց համար շատ ուշ է, շատ-շատ ուշ: Պատկերացրեք՝ Յագոյի դերակատարին փողոցներում ծեծեն՝ Օթելլոյին ինքնասպանության հասցնելու համար կամ Հրանտ Թոխատյանին չթողնեն եկեղեցի մտնի «Խաթաբալադայում» սատանայի կերպար խաղալու համար:
Աղունիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում