Ինչպես նշել էի, Զովունիում արդեն մի քանի օր է անդադար կրակոցներ էին հնչում բնակելի վայրում հարյուրավոր թռչունների ուղղությամբ։
Ահազանգեցինք Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին, երկու տեսուչ ժամանեցին Զովունի։
Փողոցի անկյունից իսկույն հայտնվեց մի տարեց մարդ ու իր ետևից տարավ տեսուչներին։
Օդում լսվեցին ձայնային պայթուցիկի ձայներ, ինչպես հետո իմացա, Զովունու բնակիչը տեսուչներին բացատել էր, որ ընդամենը այս կերպ նրանք վախեցնում են թռչուններին։
Կարդացեք նաև
Տեսուչներն էլ այս հեքիաթին հավատալով հեռացան Զովունուց և այսօր ընդերքի տեսչությունը հայտարարություն է տարածել, որ թռչուններին չեն կրակել, այլ ընդամենը կիրառել են ձայնային պայթուցիկ։ Ես նրանց ուղարկեցի իմ նկարած տեսանյութը , որում հստակ լսվում է հրացանի ձայնը, սակայն նրանք անտեսեցին և չարձագանքեցին, միայն հիմք ընդունեցին այդ բնակչի կողմնակալ վարկածը։
Այս երկու ձայները մեր պատշգամբից հստակ լսվում են, անհնար է շփոթել ձայնային պայթուցիկի ձայնը և որսորդական հրացանի ծանր ձայնը։
Ահա ձեզ ուղարկում եմ երկու տեսանյութ, առաջինում լսվում է հրացանի ձայնը, երկրորդում ձայնային պայթուցիկի, ինքներդ համեմատեք:
Մարիամ Սուխուդյան