Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ակումբներից մեկում գեթ մեկ մարդ դրական թեստ հանձնի, առաջնությունը կրկին կդադարեցվի». Իտալիայի առողջապահության փոխնախարար

Մայիս 12,2020 23:03

Իտալիայում ֆուտբոլիստներն իրենց ակումբներում վերսկսել են մարզումները, սակայն դրանք անցկացվում են գրեթե անհատական՝ պահպանելով սոցիալական հեռավորությունը: Այդ երկրի սպորտի եւ առողջապահության նախարարությունները հայտարարել են, որ ֆուտբոլիստները խմբային մարզումների իրավունք կստանան մայիսի 18-ից:

Այսօր Իտալիայի առողջապահության փոխնախարար Սանդրա Զամպան նաեւ հայտարարել է, որ վերսկսվող առաջնությունն անմիջապես  կրկին կդադարեցվի, եթե ֆուտբոլային որեւէ ակումբում թեկուզ մեկ մարդ կվարակվի նոր տիպի կորոնավիրուսով:

«Դա նույնիսկ չի քննարկվում: Եթե ակումբում գեթ մեկ հոգի դրական թեստ հանձնի, Իտալիայի բոլոր առաջնությունները կկասեցվեն եւ բոլորը կուղարկվեն կարանտինի: Միակ պատճառը, որ մենք ընդհանրապես վերսկսում ենք «A» Սերիան, տնտեսական գործոնն է»,-ասել է Զամպան:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031