Ծաթեր համայնքում տարեց զոքանչի սպանության համար մեղադրվող փեսան դեպքից առաջ զոքանչի հետ օղի է խմել: Այս մասին Aravot.am-ին պատմեց Ծաթերի ղեկավար Բագրատ Ղալայանն ՝ ասելով, որ այդ մասին մեղադրվող տղամարդը ինքնախոստովանական ցուցմունքում է պատմել:
Պարոն Ղալայանի խոսքով՝ սպանության համար մեղադրվող տղամարդը նաեւ պատմել է, որ սպառնացել էր զոքանչին, որ նրան վնասելու է:
Ավելի վաղ փեսան պատմել էր, որ զոքանչին գրկած տան բակից տուն է բերել, բակում է շունը հանկարծակի արձակվել կապից, հարձակվել զոքանչի վրա ու գզել, այդ պատճառով գյուղապետը տղամարդու ինքնախոստովանական ցուցմունքից հետո հետաքրքրվել է նրանից՝ կարո՞ղ է վախեցրել են, որ նման ցուցմունք է հիմա տալիս, տղամարդն իրեն բացասական պատասխան է տվել ու հաստատել, որ այդ ամենն ինքն է արել:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ