Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի կինը՝ գեղասահորդուհի Տատյանա Նավկան, ևս վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին Նավկան հայտնել է Daily Storm-ին և ասել, որ այժմ ամուսնու հետ գտնվում են հիվանդանոցում:
«Դա ճիշտ է: Մենք գտնվում ենք բժիշկների հսկողության տակ: Ինձ մոտ ամեն ինչ կարգավորվել է, ջերմություն չունեմ: Ասում են, որ կանայք հիվանդությունն ավելի թեթև են տանում, քան տղամարդիկ, երևի թե ճիշտ է: Դմիտրի Սերգեևիչը ևս գտնվում է վերահսկողության տակ, ամեն ինչ կարգին է, բուժվում ենք»,-ասել է Նավկան:
Նա նաև նշել է, որ հիվանդանոց տեղափոխվելու որոշում են կայացրել, որպեսզի ընտանիքի մյուս անդամներին վտանգի չենթարկեն: «Ամբողջ ընտանիքը ինքնամեկուսացման մեջ է եղել: Ամուսինս աշխատել է: Ուստի հնարավոր մեկ վարկած կա, որ ամենայն հավանականությամբ նա է առաջինը հիվանդացել»,-ասել է Նավկան:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ Դմիտրի Պեսկովի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ