Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԲ-ի դիմաց ցույցից բերման ենթարկվածներին ազատ են արձակել

Մայիս 12,2020 17:04

«Ոչ վարկային թալանին» նախաձեռնության անդամները, որոնց ոստիկանությունն այսօր բերման էր ենթարկել ԿԲ-ի առաջ բողոքի ցույցի ժամանակ, արդեն ազատ են արձակվել: Այս մասին Aravot.am-ի հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:

Ցույցի երկու մասնակցի՝ նաեւ նախաձեռնության կազմակերպիչ Մանուել Մանուկյանին (լուսանկարում) բերման էին ենթարկել, ըստ ոստիկանության, Կենտրոնի բաժին՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածը խախտելու համար՝ ոստիկանության օրինական գործողություններին չենթարկվելը:

Բերման ենթարկվածներից մեկի մասով համապատասխան արձանագրություն է կազմվել, մյուսի մասով նյութեր են պատրաստվում: Թե ինչ պատիժ է սահմանվում, որքան կկազմի տուգանքի չափը, որոշելու է վարույթ իրականացնող մարմինը:

Նախաձեռնությունը բողոքի ցույց էր անում ընդդեմ բանկերի եւ վարկային կազմակերպությունների, խնդում են՝ ԿԲ-ի թողտվությամբ բանկերն ու վարկային կազմակերպությունները «վաշխառուական գործունեություն են ծավալում»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031