Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ-ն առանց վիզային ռեժիմի անցնելու բանակցություններ կսկսի Հայաստանի հետ որոշակի պայմանների կատարման դեպքում

Մայիս 12,2020 16:45

Եվրամիությունը հայտարարել է, որ «Արևելյան գործընկերության» անդամ երկրների հետ առանց այցագրի ռեժիմի մասին բանակցություններ կսկսի միայն որոշակի պայմանների կատարման դեպքում:

Ինչպես հաղորդում է Interfax գործակալությունը՝ վկայակոչելով «Արևելյան գործընկերության» քաղաքականության մասին ԵՄ Խորհրդի հրամանագիրը, Եվրամիությունը մտահոգված է, որ ապաստան տրամադրելու վերաբերյալ մեծ թվով դիմումներ են ստանում որոշ գործընկեր երկրների քաղաքացիներից:

ԵՄ կարճատև այցեր կատարելու նպատակով առանց վիզայի ռեժիմից օգտվում են «Արևելյան գործընկերության» երկրներից Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան, իսկ Հայաստանի, Բելառուսի և Ադրբեջանի քաղաքացիներին Եվրամիության տարածք մուտք գործելու համար մուտքի արտոնագրեր են անհրաժեշտ: Խորհուրդն ընդգծում է, որ եթե պայմանները թույլ տան, ապա առաջիկայում կքննարկվի վիզային ռեժիմի ազատականացման վերաբերյալ բանակցություններ սկսելու հնարավորությունը:

Հայտարարության համաձայն՝ պայմանները, մասնավորապես, ներառում են գործող ճանապարհորդական ռեժիմի պահպանում, վիզաների դյուրացման և ռեադմիսիայի համաձայնագրերի կիրառում:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031