Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր մահվան դեպքեր Մարալիկում․ մահացած տղամարդիկ խնամիներ էին

Մայիս 12,2020 16:39

Երեկ Շիրակի մարզպետարանը կորոնավիրուսով վարակման դեպքերի մասին նոր տվյալներ ներկայացնելիս՝ նշել էր, որ վերջին երկու օրում մահվան դեպքերից երկուսը Շիրակի մարզի Անիի տարածաշրջանի բնակիչներ են, որոնք հիվանդության առաջին իսկ օրից բուժում ստացել են մայրաքաղաքում։

https://www.facebook.com/SHIRAKREGIONALADMINISTRATIONRA/photos/a.1909172849341924/2589007294691806/?type=3&theater

Aravot.am-ը Անի խոշորացված համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանից հետաքրքրվեց, թե ովքե՞ր են մահացածները։ Նա ասաց, որ մահացածներից մեկը 85 տարեկան էր, մյուսը՝ մոտ 70 տարեկան, նրանք խնամիներ էին։ Համայնքապետը նշեց, որ երկուսի ընտանիքի անդամներն էլ մեկուսացած են, նրանց թույլ չեն տվել մասնակցել հուղարկավորությանը, հարազատներից քչերն են մասնակցել։

«Ես, բնականաբար, չեմ կարող ասել, թե վիրուսից են մահացել, թե ոչ, դա իմ իրավասությունների սահմաններում չէ։ Գիտեմ, որ նրանք երկուսն էլ առողջական խնդիրներ ունեին՝ սրտի հետ կապված, մահացել են մայրաքաղաքում»,- ասաց Արտակ Գևորգյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031