Լրահոս
Օրվա լրահոսը

Թալինի 37-ամյա բնակիչը, վիճաբանելով համագյուղացու հետ, բահով հարվածել է նրան՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնաս

Մայիս 12,2020 15:46
bah

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրի քննչական բաժնում ավարտվել է դիտավորությամբ 35-ամյա տղամարդու առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Պարզվել է, որ 2019 թվականի դեկտեմբերի 16-ին՝ ժամը 16.00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Արգել համայնքի տներից մեկի դիմաց Թալին քաղաքի 37-ամյա բնակիչը, իր ընկերների հետ միասին, վիճաբանելով համագյուղացու և նրա ընկերների հետ, բահով հարվածել է նրա գլխին ՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Կոտայքի մարզի 37-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով: Նրա նկատմամբ  որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է:

 Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031