Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտոնյաները և բժիշկները «գլխով են պատասխանատու» մարդկանց մահերի համար. Լուկաշենկո

Մայիս 12,2020 15:16

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բժիշկներին և պաշտոնյաներին զգուշացրել է, որ կորոնավիրուսի տարածման պայմաններում իրենք «գլխով են պատասխանատու» մարդկանց մահերի համար, և պահանջել է անել հնարավոր ամեն բան՝ մարդկանց կյանքերը փրկելու համար: Այս մասին Բելառուսի նախագահը հայտարարել է կառավարության անդամների հետ խորհրդակցության ժամանակ:

«Կբուժենք մարդկանց, տեսնենք՝ ինչ է լինելու: Բայց քանի որ բարձրացրել եմ այս հարցը, ցանկանում են նախազգուշացնել, որ բոլորը գլխով են պատասխան տալիս բնակչության մահերի համար: Առողջապահության նախարարությունից և բժիշկներից պետք է պահանջել պահպանել մարդկանց կյանքերը»,-ասել է Բելառուսի նախագահը:

Նա նաև նշել է, որ անձամբ է վերահսկելու այս հարցը:  Լուկաշենկոն կորոնավիրուսի  համավարակի հետ կապված իրավիճակը երկրում տանելի է համարում:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031