Լրահոս
Օրվա լրահոսը

Աննա Ստեփանյանը՝ «չափալախը» արդարացրած մանկապարտեզի տնօրենի մասին

Մայիս 12,2020 14:20

Aravot.am-ը Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ կարծիքի է թիվ 85 մանկապարտեզի տնօրեն Լիլիթ Ավետիսյանի գրառման վերաբերյալ, որը ֆեյսբուքի իր էջում դնելով տեսագրությունը, թե ինչպես է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն ապտակում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին, գրել էր, որ «չափալախը ինֆորմացիայի փոխանցման միջոց է»:

Տիկին Ստեփանյանն ասաց, որ Երեւանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանն արդեն մեկնաբանել է կատարվածը, եւ ինքն, ըստ էության, ավելացնելու բան չունի:

https://www.facebook.com/tiko.virabyan/posts/2950255978361584

Հարցրինք՝ նախկինում ինքը եւս լինելով նման իրավիճակներում (77 դպրոցի տնօրեն է եղել եւ անունն էլ կապվում է ընտրակեղծարարության հետ)՝ տարբերություն տեսնո՞ւմ է, արդյոք առաջվա նման կրթական եւ նախադպրոցական հաստատությունները ներքաշված չե՞ն քաղաքականության մեջ, ընդամենն ասաց, որ մեկնաբանելու այլ բան չունի:

Քաղաքապետարանի այլ աշխատակիցներ, որոնց անունները հասկանալի պատճառով չենք նշում, քանի որ աղմկահարույց գրառման հեղինակը Երեւանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանի կնոջ քույրն է՝ մեզ տեղեկացրին, որ Լիլիթ Ավետիսյանին անգամ դեմքով չեն ճանաչում, նրա՝ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվելուց անմիջապես հետո արտակարգ դրությունն ու կարանտինն են մտցվել, եւ նրան երբեք քաղաքապետարանում չեն հանդիպել:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Աննա Ստեփանյանի եւ Տիգրան Վիրաբյանի լուսանկարը՝ վերջինիսի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031