Լրահոս
Օրվա լրահոսը

Դժվար է պատկերացնել բժիշկների աշխատանքն առանց բուժքույրերի, քանի որ հենց դուք եք բուժման ողջ ընթացքում անմիջականորեն աշխատում պացիենտների հետ: Այս նվիրումն է փրկում կյանքեր. Արսեն Թորոսյան

Մայիս 12,2020 13:58

Բուժքույրերի միջազգային օրն է

Այսօր աշխարհի մի շարք երկրներում նշվում է Բուժքույրերի միջազգային օրը: Մայիսի 12-ն ընտրվել է ի պատիվ բուժքույրերի ծառայության հիմնադիր Ֆլորենս Նայթինգեյլի ծննդյան օրվա, և 1974 թվականից առիթն օգտագործվում է հումանիստական այս մասնագիտության տեր անձանց շնորհավորելու և կրկին երախտիքի խոսքեր հղելու համար:

Սիրելի բուժքույրեր, շատ կարևոր է Ձեր առաքելությունը՝ հատկապես այս օրերին` ծանր ու պատասխանատու աշխատանքում: Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքը, իմացեք, որ գնահատված եք: Դժվար է պատկերացնել բժիշկների աշխատանքն առանց բուժքույրերի, քանի որ հենց դուք եք բուժման ողջ ընթացքում անմիջականորեն աշխատում պացիենտների հետ: Այս նվիրումն է փրկում կյանքեր։

Վստահ եղեք, որ Ձեր հոգատարությունն ու ժպիտն ավելի քան պահանջված են պացիենտների ապաքինման ողջ ընթացքում:

Եղեք ամուր և թող այս բարդ ու դժվարին օրերին լավատեսությունն ու համբերատարությունը Ձեզ չլքեն։

Մաղթում եմ քաջառողջություն, խաղաղ երկինք, ընտանեկան ջերմություն և նորանոր հաջողություններ

Արսեն ԹՈՐՈՍՅԱՆ
Առողջապահության նախարար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031