Շրջակա միջավայրի նախարարի տեղակալներ Իրինա Ղափլանյանն ու Վարդան Մելիքյանը գտնվում են Տավուշի մարզի Ենոքավան գյուղում, որի հարակից տարածքում օրեր առաջ ֆոտոթակարդների միջոցով լուսանկարվել էր կովկասյան ընձառյուծը։
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի և Ենոքավանի գյուղապետ Անդրանիկ Չիբուխչյանի հետ այս պահին քննարկվում են ընձառյուծի պահպանությանն ու տեղի բնակիչների իրազեկվածության մակարդակի բարձրացմանը վերաբերող մի շարք հարցեր։
Ավելի ուշ նախատեսվում է այցելել անտառհատված, որով անցել է հազվագյուտ կենդանին։
Շրջակա միջավայրի նախարարություն