Այսօր ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում աշխատանքային քննարկում էր կազմակերպվել: Սակայն նիստը վարում էր հանձնաժողովի անդամ, «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Գեւորգյանը:
Նա պարզաբանեց, թե ինչու չկան հանձնաժողովի նախագահը կամ փոխնախագահը. «Բաբկեն Թունյանը տաքություն ունի, թեստավորվել է, հիմա սպասում ենք պատասխանին: Հուսանք՝ ամեն ինչ լավ կլինի»: Ինչ վերաբերում է հանձնաժողովի փոխնախագահ Հովիկ Աղազարյանին, Հայկ Գեւորգյանն ասաց, որ ԱԺ նախագահի մոտ խորհրդակցության է, ուստի նա էլ չի կարող գալ:
Ավելի ուշ Հովիկ Աղազարյանը եկավ:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ