«Ես Սասուն Միքայելյանի ասածը չեմ ընկալել որպես սպառնալիք»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանին եւ նրա եղբորն ուղղված՝ «Իմ քայլի» պատգամավոր Սասուն Միքայելյանի այն խոսքին, որ կամ ներողություն կխնդրեն, կամ «լավ չի լինի», ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Էդմոն Մարուքյանը դա սպառնալիք էր որակել: «Ես դա ընկալել եմ բարոյական դաշտում: Էդմոն Մարուքյանի եղբոր ներողություն չխնդրելը լավ չի անդրադառնալու թե պարոն Մարուքյանի եւ թե ԼՀԿ-ի հեղինակության վրա: Ես այսպես եմ ընկալել»,-համոզմունք հայտնեց Լիլիթ Մակունցը:
Նրա խոսքով՝ չնայած ԼՀԿ-ն իր մեղքի բաժինը չի ընդունում, «Իմ քայլը» կարծում է, որ նրանք ոչ թե զոհ են, ինչպես իրենք են ներկայացնում, այլ՝ կոնֆլիկտի կողմ. «Լիահույս եմ, որ թեկուզ ոչ հանրային կերպով, բայց հետեւություն կանեն, եւ մեր աշխատանքները կտեղափոխվեն բնականոն դաշտ»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ