Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Եթե պետք է շարունակաբար «մրից ելնենք՝ մրջուրն ընկնենք», ի՞նչ իմաստ ունի երկրում ինչ-որ բան փոխելը. «Հրապարակ»

Մայիս 12,2020 12:24

Երբ հետեւում ես իշխանություն-ընդդիմություն բանավեճին, հասկանում ես, որ լրիվ համարժեք «պարտնյորների» հետ գործ ունենք։ Ոչ միայն լեքսիկոնի, այլեւ արժեհամակարգի, մտածողության, վարքականոնի առումով իրար շատ նման են մեր իշխանությունն ու իր ընդդիմությունը։ Այսինքն, եթե ժամանակին հույս ունեինք, որ մերժելով Սերժին, մերժում ենք այն արժեհամակարգը, մտածողությունն ու տեսակը, որը կար մինչեւ 2018 թվականը, երկու տարի անց ստիպված ենք արձանագրել, որ ընդամենը անձերին ենք մերժել՝ պահպանելով ե՛ւ մեր երկրում տիրող փոխհարաբերությունները, ե՛ւ արժեհամակարգը, ե՛ւ կառավարող տեսակը։

Եւվ վաղը, եթե իշխանություն փոխվի, ու հեռանան այս երիտասարդները, իշխանությունների հաջորդ սերունդը եւս լինելու է նույնը։ Նորից իշխանական ամբիոններից լսելու ենք կիսագողական լիքսիկոն, նորից քաղաքական հակառակորդների հետ պայքարելու են քրեական հետապնդումներ հարուցելու քստմնելի ճանապարհով։ Նույն հաջողությամբ լափելու են պետական բյուջեն՝ ուղղակի ձեւերն են տարբեր լինելու

Իսկ եթե պետք է շարունակաբար «մրից ելնենք՝ մրջուրն ընկնենք», ի՞նչ իմաստ ունի երկրում ինչ-որ բան փոխելը։

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031