«Հրապարակի» հարցազրույցը Հրանտ Բագրատյանի հետ
– Պարոն Բագրատյան, Բագրատ Ասատրյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ առեւտրային բանկերը մտահոգություններ ունեն ապօրինի գույքի բռնագանձման օրենքի հետ կապված, քանի որ հնարավոր է՝ գրավադրված գույքը ճանաչվի որպես այդպիսին։ Ի՞նչ սցենարներ եք կանխատեսում, ի՞նչ հետեւանքներ կունենա այս օրենքը, եթե ստորագրվի Արմեն Սարգսյանի կողմից։ Այդ դեպքում Արմեն Սարգսյանը ե՞ւս կրում է քաղաքական պատասխանատվություն։
– Այդ օրենքը հակասահմանադրական է։ Այն հակասում է գործող Սահմանադրության 60-րդ (սեփականության իրավունքից զրկելը կարող է լինել միայն դատական կարգով), 66-րդ (մարդն անմեղ է, քանի դեռ չկա դատավճիռ), 73-րդ (օրենքները չեն կարող հետադարձ ուժ ունենալ) եւ այլ հոդվածներին։ Տվյալ դեպքում Ձեր նշած անձն իրավացի է. այն կարող է տարածվել նաեւ գրավադրված գույքի վրա։ Եթե Արմեն Սարգսյանն օրենքը ստորագրի, ապա նա կրում է այդ պատասխանատվությունը։ Չէ՞ որ նա պարտավորվել է պաշտպանել քաղաքացիների իրավունքներն ու անվտանգությունը։
– Նման օրենքի գոյությունը Հայաստանում ի՞նչ ազդակ է ներդրողների համար։
Կարդացեք նաև
– Եթե կարճ ասեմ՝ մարդկանց ասվում է․ Հայաստանում ներդրումներ մի արեք։
Անուշ ԴԱՇՏԵՆՑ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: