Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Եթե կան հայաստանյան շրջանակներ, որոնք կարող են մտածել իրենց հարստությունը փրկելու մասին, ապա Ռուսաստանում կան տնտեսա-քաղաքական ազդեցիկ շրջանակներ, որոնք մտածում են Հայաստանում իրենց դիրքն ու ազդեցությունը փրկելու մասին. «Ժամանակ»

Մայիս 12,2020 11:24

Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է խորհրդարանի ընդունած աղմկահարույց օրենքը, որը վերաբերում է ապօրինի գույքի բռնագանձմանը:

Եթե, մեծ հաշվով, կան ներքաղաքական հայաստանյան շրջանակներ, կամ նախկին իշխանական շրջանակներ, որոնք կարող են մտածել իրենց գույքը, հարստությունը փրկելու մասին, ապա Ռուսաստանում կան տնտեսա-քաղաքական ազդեցիկ շրջանակներ, որոնք մտածում են Հայաստանում իրենց դիրքն ու ազդեցությունը փրկելու մասին: Պատճառները բավականին խորն են, որոնք կարող ենք ամփոփել մեկ նախադասությամբ՝ Հայաստանը Ռուսաստանի համար կենսական նշանակության տարածք է: Եվ, ըստ այդմ, այն, թե ինչ կանոններով և սկզբունքներով է Ռուսաստանը հարաբերվում Հայաստանի հետ, ինչ կանոններ են Հայաստանի Հանրապետության ու ՌԴ միջև հարաբերության հիմքում, կանխորոշում է Ռուսաստանի իշխանության համար ներհամակարգային պայքարում ուժերի հարաբերակցությունը: Բանն այն է, որ այստեղ էական դեր ունի այն, որ Հայաստանը ՌԴ համար կենսական նշանակության հարց է ոչ միայն ինքն իրենով, այլ նաև ՌԴ համար ոչ պակաս կենսական ուղղություններով սուբյեկտների հետ իր հարաբերության կամ հակադրության բնույթով՝ տվյալ դեպքում Ռուսաստան, Ադրբեջան:

Արամ ԱՄԱՏՈՒՆԻ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031