«Ո՞վ կմտածեր, որ հեղափոխությունից երկու տարի անց նման բան հնարավոր կլիներ: Հեղափոխության խոստումներից մեկի՝ դատական բարեփոխումների փոխարեն՝ նման շրջադարձ»,-ԱԺ նիստում այսօր անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի երեկվա զրույցին՝ ասաց անկուսակցական պատգամավոր Արման Բաբաջանյանը: Նրա գնահատմամբ՝ նախարարը ջանք ու եռանդ չխնայեց՝ ապացուցելու, թե ինչու ՀՀ-ում հնարավոր չէ իրականացնել դատավորների համատարած «վեթինգ» եւ անցումային արդարադատություն:
«Նա գործնականում ռեկորդ սահմանեց այն հարցում, թե ինչպես կարելի է համոզել, որ ճիշտը ոչ թե հեղափոխական փոփոխություններն են, այլ այն ամենի պահպանումը, հանուն որոնց փոփոխության տեղի էր ունեցել հեղափոխությունը: Լսեցինք, թե ինչպես զեկուցեց, որ ամբողջությամբ տապալել են վարչապետի հանձնարարականի կատարումը»,-համոզմունք հայտնեց պատգամավորը:
https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/537631507122003/?__xts__[0]=68.ARBsiMSNoZfBQKBrOedo2OOf8l6riakYL9wb4i3rOUX5Re3mvLTnabn8BFpL5-7KratVUTdifGWgiKkjGKiV9YA5d3EDnAKyZvHTtGlfFsPXLph8u3-7srxTgwn11DocIabbrxlxIQXRZd365adIEcEKEMXcKI1w5zjh6pslVslhmaWJ47OE1i3Dx_1MdyGx0aNrPLubM_Zn6nB6qZvcPPUChpA4iBWLGar5WC_7wYv-BuHRHg5hh26eVr7YNWB724zm8GC9QM1CJpj-Umn_QPuahyTuoE4XOJPszLAFdchcVLiF1BwFnckuDx3SVHZ2IlC95c3ZLuoeRn59Zml1mTvyvNgSIvchA3wC0Q&__tn__=-R
Նրա խոսքով՝ Ռուստամ Բադասյանի պաշտոնանկության մասին տեղեկություն չկա, ինչը նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը եւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը պատասխանատվություն են կրում դատաիրավական համակարգի բարեփոխումների տապալման եւ հակահեղափոխության համար. «Դուք միամտորեն որոշել եք հանցագործ-դատավորներին ինքնամաքրման հնարավորություն տալ, ավելին՝ նրանց աշխատավարձը բարձրացնել»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ