Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ում բազմաթիվ մարդիկ երիտասարդ հասակում մահանում են հենց այդ հիվանդությունների հետևանքով, քանի որ գումար չունեն. «Ժողովուրդ»

Մայիս 12,2020 10:24

Հայաստանում պաշտոնապես ամենից շատ մահանում են սրտանոթային եւ օնկոլոգիական հիվանդություններից: Հիվանդությունների «սեւ ցուցակ»-ի առաջին տեղում է արյան շրջանառության համակարգի հիվանդությունները: Մեր հանրապետությունում գրանցված մահացության դեպքերի մոտ կեսի պատճառը եղել են հենց արյան շրջանառության համակարգի հիվանդությունները, որոնց մի մասը սրտամկանի սուր կաթվածն է, իսկ մի մասն էլ` հիպերտոնիկ հիվանդությունները: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հայաստանում արյան շրջանառության համակարգի հիվանդություններից այս տարվա առաջին եռամսյակում մահացել է 4 հազար 106 մարդ: Ըստ մասնագետների՝ պատճառն այն է, որ բնակչության գերակշիռ մասի համար, որը հաց վաստակելու խնդիր ունի, անհասանելի է բժշկական ծառայությունը, հիվանդության վաղ հայտնաբերումը, համապատասխան բուժօգնությունը:

Էլ չենք խոսում վիրահատական միջամտության մասին. սրտի միայն մեկ անոթը ստենտավորելու համար մոտ մեկ մլն դրամ է անհրաժեշտ: Դրա հետեւանքով բազմաթիվ մարդիկ երիտասարդ հասակում մահանում են հենց այդ հիվանդությունների պատճառով, քանի որ գումար չունեն սիրտ ստենտավորելու համար:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031